Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թրամփը համաձայնել է ժամանակավորապես բարձրացնել պետական պարտքի վերին շեմը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է մինչեւ դեկտեմբերի 15-ը ժամանակավորապես բարձրացնել երկրի պետական պարտքի վերին շեմը՝ այն պայմանով, որ միաժամանակ կընդունվի «Հարվի» փոթորկից տուժածների համար դաշնային ֆինանսական օգնության փաթեթը։

Թրամփը սեպտեմբերի 6-ին հանդիպում է ունեցել կոնգրեսի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել է պետպարտքի ու տուժածներին օգնելու հարցերը։ Հանդիպման արդյունքներով՝ սենատում ու ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդներ Չակ Շումերն ու Նենսի Պելոսին հրապարակել են հայտարարություն, որում հայտնել են, որ նախագահն ու կոնգրեսի առաջնորդները պայմանավորվել են հաստատել «Հարվի» փոթորկից տուժածների համար օգնության փաթեթը ու բարձրացնել պետպարտքի վերին շեմը, այդ հարցերը վճռելով մինչեւ դեկտեմբերի 15-ը։

Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ եւ նախագահը, եւ կոնգրեսը ուզում են «խուսափել դեֆոլտից դեկտեմբերին ու միասին աշխատելու են մեր առջեւ ծառացած բազմաթիվ հարցերի շուրջ»։

Սեպտեմբերի 6-ին ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Սպիտակ տան հարցմանը՝ փոթորկի հետեւանքների վերացման համար 7․85 մլրդ դոլար հատկացնելու մասին։

Եթե օրենսդիրները չկարողանան մինչեւ հոկտեմբերի 1-ն ընդունել որոշում պետական պարտքի վերին շեմը բարձրացնելու մասին՝ կառավարությունը ստիպված կլինի դադարեցնել իր աշխատանքը մինչեւ համապատասխան օրինագծի հաստատումը։

Դա կնշանակի, որ դաշնային կառավարության աշխատակիցները ստիպված կլինեն չվճարվող արձակուրդ գնալ, իսկ կաշխատեն միայն այն պաշտոնյաները , որոնց աշխատանքն անհրաժեշտ է ազգային անվտանգության ապահովման համար։

Հիմա ԱՄՆ պետպարտքը կազմում է 19․8 տրիլիոն դոլար, կամ ՀՆԱ ավելի քան 105 տոկոս։ Բարաք Օբամայի կառավարման ութ տարիներին երկրի պարտքը 10․63 տրիլիոն դոլարից գրեթե կրկնակի աճել է։

ՀՆԱ տարեկան 3 տոկոսի սահմանում աճի ու ԴՊԾ 0․25-0․5 տոկոս ռեկորդային ցածր դրույքների պայմաններում պարտքի սպասարկումը խնդիր չի եղել։ Բայց ԴՊԾ-ն 2016-ի դեկտեմբերից սկսել է կարգավորել դրամավարկային քաղաքականությունը։ Հուլիսյան նիստի արդյունքներով դրույքը պահպանվել է տարեկան 1-1․25 տոկոսի մակարդակի վրա։

 

ՀԷՑ-ի բաժնետոմսերի վերաբերյալ վաղը նոր հանրային լսումներ կանցկացվենԹումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամի