Երևան, 13.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Չինաստանը նոր աշխարհակարգի հիմնադի՞ր. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 

Ընդունված է ասել, որ նավթի գնագոյացումը բավական բարդ գործընթաց է և հիմնականում ենթակա չէ կոնկրետ կանխատեսման: Իրականում, սակայն, այս շղթայում նույնպես հստակ տրամաբանություն կա, որովհետև նավթի գնագոյացումն, այնուամենայնիվ, շատ կոնկրետ գործոնների հետ է կապված: Առաջինն, օրինակ, ինչպես մնացած բոլոր ապրանքների դեպքերում, շուկայի պահանջարկի և առաջարկի հաշվեկշիռն է (եթե նավթի պահանջարկն ավելանում է, գինն էլ է ավելանում և հակառակը), և հարկ է նշել, որ վերջին քսանամյակում այն հիմնականում պայմանավորվել է չինական ֆենոմենով: Այո, հենց չինական տնտեսության աննախադեպ աճը հանգեցրեց նավթի պահանջարկի կտրուկ ավելացմանը, երբ նավթարտահանող Պեկինը ստիպված եղավ ոչ միայն դադարեցնել նավթի արտահանումն, այլև ներկրել այն: Եվ այդ պատճառով էլ եթե 2000–ին նավթի 1 բարելի արժեքը մոտ 22 դոլար էր կազմում, արդեն 2008–ին դրա գինը 146 դոլարի հասավ:

2010–ին, սակայն, այս ֆենոմենը հակառակ ուղղությամբ աշխատեց. չինական տնտեսության աճի դանդաղման, հետևաբար նաև՝ նավթի պահանջարկի նվազման արդյունքում կտրուկ գնանկում արձանագրվեց: Սակայն, դրանում մեծ էր նաև ԱՄՆ դերակատարումը, որն այս շուկայում նավթ ներկրողից վերածվեց արդյունահանող երկրի՝ թերթաքարային նավթով բավարարելով իր պահանջարկի մոտ 94%–ը և կտրուկ նվազեցնելով նավթի ներմուծումը: Ահա այս պայմաններում, արդեն 2014–ին, նավթի գինը հասավ 70–80 դոլարի, և տրամաբանական էր որ այդ գինն էլ պիտի երկար չպահպանվեր նախ՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման և վերջինիս՝ նավթի համաշխարհային շուկա վերադարձի պատճառով, ապա՝ 2015–ին հում նավթի արտահանման ամերիկյան արգելքի կասեցման պատճառով: ԱՄՆ–ն, այսպիսով, նաև նավթ արտահանող երկիր դարձավ՝ հարվածելով ՕՊԵԿ–ի շահերին, և արդեն 2016թ. առաջին կիսամյակում նավթի գները նվազեցին նույնիսկ մինչև 25 դոլարի: Անշուշտ, նավթի արդյունահանման նվազեցման՝ ՕԵՊԿ–ի որոշումը, որոշակիորեն փրկեց իրավիճակը՝ նավթի գինը բարձրացնելով ներկայիս 45–50 դոլարի մակարդակին: Բայց չպետք է մոռանալ, որ գնագոյացման գործում փաստացի նվազեցվեց նաև աշխարհաքաղաքական գործոնը, որը նախկինում հիմնականներից մեկն էր համարվում: Ի վերջո, գաղտնիք չէ, որ չնայած նավթի պաշարները գլխավորապես կենտրոնացած են Պարսից ծոցում, Հյուսիսային Աֆրիկայում, Կենտրոնական Ամերիկայում, ՌԴ–ում և էլի մի քանի տարածաշրջաններում, տասնամյակներ շարունակ կարևորվել է հատկապես Պարսից ծոցը, լայն իմաստով՝ Մերձավոր Արևելքը, որտեղ կենտրոնացված է համաշխարհային նավթի մոտ 45%–ը: Ակնհայտ է նաև, որ ցանկացած քաղաքական անկայունություն մշտապես ազդել է նավթի գնագոյացման վրա: Եվ հենց դա էր պատճառը, որ վերջին տարիների ընթացքում ԱՄՆ–ն ու Եվրոպան սկսեցին մշակել իրենց էներգետիկ անվտանգության նոր հայեցակարգը, որն, ինչպես տեսանք, հանգեցրեց Պարսից ծոցի և ընդհանրապես նավթի աշխարհաքաղաքական նշանակության նվազմանը: Կան, իհարկե, տեսակետներ, որ այս գործընթացը ոչ այնքան տնտեսական/իրական հիմքեր ուներ, որքան զուտ աշխարհաքաղաքական/սպեկուլյատիվ ցուցք էր՝ տարածաշրջանը հետագայում նույնպես կառավարելու միտմամբ: Բայց նաև փաստ է, որ եթե մինչև 2000 թ. նավթի տեսակարար կշիռը էներգետիկ շուկայի 60%–ն էր կազմում, արդեն 2010 թ. այն ընդամենը 40% էր, իսկ դրա գնագոյացման մեջ Մերձավոր Արևելքի տեղը որոշակիորեն ԱՄՆ–ը և Կանադան զբաղեցրին:

Անշուշտ, չպետք է մոռանալ նաև նավթի՝ դասական բորսայական ապրանք լինելու հանգամանքը և սպեկուլյանտների դերակատարումը, որոնք հսկայական եկամուտներ են ստանում բորսաներում ոչ թե իրական նավթ, այլ ապագային առնչվող պայմանագիր՝ ֆյուչերսներ վաճառելով, որոնք էլ նախանշում են նավթի գինը առաջիկա 1–2 ամիսների համար և որպես արժեթղթեր մի քանի անգամ են վերավաճառվում՝ նաև իրական առաջարկն ու պահանջարկը ձևափոխելով: Եվ չնայած սպեկուլյացիաները կարճաժամկետ էֆեկտ են ունենում, Արաբիան, Իրանը, Վենեսուելան, Չինաստանը մշտապես են պայքարել Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների դեմ՝ փորձելով նավթի վաճառքով զբաղվող սեփական մասնագիտացված բորսաներն ստեղծել: Բայց սրանք բոլորն էլ ձախողվել են այն պարզ պատճառով, որ նավթը միայն դոլարով է վաճառվում: Այլ կերպ ասած՝ դոլարը նավթի գնի վրա ազդելու այն քաղաքական կարևոր լծակն է, որ ուղղակիորեն գտնվում է ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի վերահսկողության ներքո՝ դոլարի տոկոսադրույքի վերաֆինանսավորման փոփոխության տեսքով, և անհավանական էր, որ ինչ–որ մեկը կարողանար այս իրավիճակն այլ հունի փոխել:

Չինաստանը, սակայն, շարունակեց համառել: Երեկ հայտնի դարձավ, որ Ինդոնեզիան ու Չինաստանը շատ շուտով չինական յուանով նավթային նոր ֆյուչերսներ կթողարկեն Շանհայի բորսայում, որոնք ցանկացած պահի նույն Շանհայի և Հոնգկոնգի բորսաներում կարող են ոսկով փոխարինվել: Փորձագետները նշում են, թե Չինաստանի այս քայլը կարող է բացարձակ նոր աշխարհակարգի սկիզբ դառնալ և մեծապես օգնել Ռուսաստանին ու Իրանին, որոնք այժմ կարող են խուսափել ցանկացած արևմտյան պատժամիջոցից, դոլարից և դեռ մի բան էլ՝ ոսկով ապահովագրվել: Քանի որ Չինաստանը նավթի մեծագույն ներմուծողն է համարվում, այս նորությունը կատարյալ շոկ է առաջացրել աշխարհում, և իսկապես կարող է շրջադարձային դառնալ:

Հետաքրքիր է, որ չնայած Սաուդյան Արաբիան էլ է ամերիկյան ու բրիտանական բորսաների սպեկուլյացիաներից մշտապես տուժել, որոշել է չհանձնվել յուանին: Պեկինն էլ որոշել է Արաբիայից ներկրվող նավթը 26%–ից 15%–ի հասցնել: Եվ սա դեռ ամենը չէ. այստեղ մտադրվել են նաև բնական գազի ու պղնձի բազային գները նույնպես յուանով պայմանավորել և առհասարակ յուանը դարձնել Հեռավոր Ասիայի ու զարգացող շուկաների հիմնական արժույթը՝ կասեցնելով ամերիկյան դոլարի պատմական ընթացքը...



Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Եղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՊարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված անձանց. Արամ ՎարդևանյանՀարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ Զելենսկի«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայովԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըՉգիտեմ՝ ինչպես շարունակել, կասկածում եմ, որ երկար կխաղամ ֆուտբոլ. Մեսսիի գրառումը հոր մահից հետո Ինչ գին կունենա ոսկին առաջիկայումԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա» արտադրատեսակի նմուշի գործառույթը Ըստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայում կnրծանվել է ուսումնական F-16 ինքնաթիռը Վայրեր Հայաստանում, որոնք կարծես ֆիլմից լինենԿոլումբիայում երկրաշարժի զnhերի հիշատակին եռօրյա սnւգ է հայտարարվել 0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԽորթ հայրը ալկոհոլի ազդեցության տակ 35 անգամ հարվածել է որդուն և դաժանորեն սպանել. հայտնի է պատճառըԻրանն ավելի շատ hրթիռ է արտադրում, քան օգտագործում. ԻՀՊԿ Ընտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան Իմ հասցեին ստանում եմ բազմաթիվ սպառնալիքներ, որոնց մասին չի հայտարարվում․ Թրամփ Թուրքիայում վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցին (տեսանյութ) «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կիևը ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրում ռազմական գործողությունների հետևանքների վերացման համար Արգենտինայի հավաքականի դարպասապահը տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի». պաշտոնական Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանՀայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները զարգանում են ռազմավարական գործընկերության մակարդակով Իրանը և ԱՄՆ-ը չեն պայմանավորվել hրադադարի երկարաձգման շուրջ. Reuters Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե ԳրիգորյանըUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով Թուրքիան ու Իրանը քննարկել են սահմանային անվտանգության հարցեր ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմք