Դիեգո Կոստան կմարզվի «Չելսիի» երկրորդ կազմի հետ
ՍՊՈՐՏԼոնդոնի «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան շուրջ 3 ամիս Բրազիլիայում անցկացնելուց հետո ժամանել է Լոնդոն,- տեղեկացնում է «Marca»-ն:
Բրազիլիա մեկնելուց առաջ իսպանացին գիտեր, որ «Չելսի» դռներն իր առջև փակ են, երբ «ազնվականների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հաղորդել էր, որ բրազիլացին չի մտնում իր ծրագրերի մեջ:
Ֆուտբոլիստը ցանկանում էր տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո», սակայն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կողմերը այդպես էլ չկարողացան համաձայնության հասնել :
Հաղորդվում է, որ այժմ Կոստան որոշել է հաշտվել «Չելսիի» ղեկավարության հետ և շարունակել մարզվել Լոնդոնում, սակայն արդեն պահեստային կազմի հետ: Միաժամանակ կշարունակվեն բանակցությունները «ազնվականների» ղեկավարության հետ, որպեսզի իսպանացին կարողանա «Ատլետիկո» տեղափոխվել արդեն հունվարին:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



