Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տարածաշրջանում գործազրկության ամենից բարձր մակարդակն ունի Հայաստանը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Past.am-ի տեղեկությամբ այսօր Հայաստանում գործազրկության մակարդակը, ըստ առաջին եռամսյակի տվյալների` կազմում է 19%: Այս թվի համար աղբյուր են համարվում 2008–2013 թթ. տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտությունները, իսկ 2014 թ.–ից սկսած՝ աշխատուժի վերաբերյալ հետազոտությունները: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության Ժամանակագրական շարքեր բաժնից:

Վերջինս տվյալներ է պարունակում սկսած 2001 թ.–ից, երբ Հայաստանում գործազրկության մակարդակը գերազանցում էր 38%–ի նիշը: Կարելի է ասել, որ անցած 16 տարիների ընթացքում գործազրկության մակարդակը կրկնակի նվազել է, ինչն իհարկե գոհացնող փաստ է, սակայն ոչ միանշանակ:

Գործազրկության մակարդակի ամենացածր ցուցանիշ Հայաստանն ունեցել է 2013 թ., երբ գրանցվել էր 16,2%: Եվ այս ցուցանիշն աստիճանաբար տարիների ընթացքում սկսեց ավելանալ՝ այս տարի արդեն դառնալով 19:

Իսկ ինչո՞ւ մենք վերևում ասացինք, որ գործազրկության մակարդակի՝ տարիների ընթացքում կրկնակի նվազելը ոչ միանշանակ է գոհացնող: Բանն այն է, որ համադրելով ու համեմատելով այդ ցուցանիշը մեզ հարևան երեք երկրներում՝ Վրաստանում, Թուրքիայում և Ադրբեջանում արձանագրված գործազրկության մակարդակի ցուցանիշների հետ, ոչինչ չի մնում, քան խորը հոգոց քաշելը:

Իսկ ինչպիսի՞ն է պատկերը այս երկրներում: Ըստ համացանցի հրապարակումների, որտեղ տվյալներ են պարունակվում մեզ հետաքրքրող երկրներում առկա գործազրկության մակարդակի վերաբերյալ՝ տարածաշրջանում ամենաբարեկեցիկ երկրի տիտղոսը կարելի է հանձնել որքան էլ, որ դա հաճելի չհնչի՝ Ադրբեջանին:

Այսպես, ըստ համացանցի հրապարակումների՝ Ադրբեջանում գործազրկության մակարդակը արդեն երկու տարի է պահպանվում է 5%–ի սահմաններում: Քիչ թե շատ լավ վիճակ է տիրում նաև Թուրքիայում, որտեղ այս տարի իրականացված հետազոտությունների արդյունքում արձանագրվել է 10,2% գործազրկություն: Բացի այս, Թուրքիայում այս տարի գործազուրկների թիվը կազմել է 3 միլիոն 225 հազար:

Վրաստանն այս երկրների շարքում թեև զիջում է դիրքերը, բայց ամեն դեպքում կրկին Հայաստանից մի քանի քայլ առաջ է գտնվում: Ըստ eadaily.com կայքի` հրապարակման՝ Վրաստանում գործազրկության մակարդակը կազմել է 11,8%, ինչը երկրի պատմության մեջ արձանագրված գործազրկության ամենացածր մակարդակն է:

Ամեն դեպքում գործազրկության բարձր մակարդակը չի կարող խոսել երկրի պակաս զարգացվածության մասին, քանի որ շատ երկրներ ունենալով գործազրկության բարձր ցուցանիշներ՝ բնավ հետ չեն մնում զարգացվածության տեսանկյունից: Հենց թեկուզ Իսպանիան, որտեղ գործազրկության մակարդակը նույնիսկ գերազանցում է 19%–ը, սրա վառ ապացույցն է: Չնայած սա Հայաստանի համար սփոփիչ հանգամանք չէ, բայց ինչպես ասում են, հույս կա:



Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում