Երևան, 16.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Չմարսված իրավիճակներ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

– Վաղինակ, երկու տարի առաջ մենք ունեինք միաձույլ քաղաքացիական հասարակություն, որը լրջորեն ընդվզեց և ակտիվ մասնակցություն ունեցավ հասարակական նշանակության մի շարք խնդիրների լուծման հարցում: Հենց թեկուզ` էլեկտրիկ Երևանը: Սակայն այդ շարժումը տեղատվություն ապրեց և այսօր կարծես գոյություն չունի: Ինչո՞ւ այդպես եղավ:

– Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ քաղաքացիական պայքարը կարող է անգամ լինել սպոնտան, բռնկվել ամենաչնչին ու անսպասելի առիթներով` անգամ աղի գնի բարձրացման պատճառով: Եվ այդ` աղի գնի առիթով բռնկված պայքարը անգամ կառավարություն է փոխել, նոր իրավիճակ է ստեղծել երկրում:

Մեր պարագայում կայծը հոսանքի գնի թանկացումն էր: Դրսևորվեց աննախադեպ ակտիվություն, մարդիկ դուրս եկան փողոց: Բանն այն է, որ դուրս եկան փողոց ոչ թե այդ 7 կամ 10 դրամի համար, այլ նաև այն պատճառով, որ լինեն մեր կողքին: Դա նաև ընդվզում էր ոստիկանության բռնի ուժի դեմ:

Եթեհիշումեք, սկզբնականշրջանումընդամենըմի 300 ակտիվիստէրհավաքվել, դրանիցհետոժողովրդիհոսքըմեծացավ: Այլևսնշանակությունչուներ, թենրանցիցովաշխատանքուներ, ովչուներ, ովինչպիսիպայմաններումէրապրում:

Եվ ասեմ, այնպես չէր, որ մարդիկ հավաքվեցին ավելացված այդ 7 դրամի համար: Մեծ հաշվով նրանք բողոքում ու ընդվզում էին մարդկանց նկատմամբ իրավապահ մարմինների ապօրինի գործողությունների, համատարած դարձած խոշտանգումների, իրավունքի ոտնահարումների դեմ:

– Իսկ այդ պայքարն ինչո՞ւ այլևս շարունակություն չունեցավ: Դրանից հետո էլի եղան դեպքեր, որոնց դեմ, ենթադրվում էր, որ հասարակությունը կընդվզի:

– Շարժման մեջ ընդգրկված մարդիկ հիմնականում երիտասարդներ են: Ունեն ընտանիք, հոգսեր, խնդիրներ: Նրանցից շատերն աշխատանք էլ չունեն: Քաղաքացիական պայքարի այդ դրսևորումներից հետո շատ գործատուներ, որքան էլ բարձր գնահատեն մեր արածը, միևնույն է, վախենում են նման մարդկանց գործի ընդունել: Անգամ շատերիս ազատեցին աշխատանքից:

Ուստի այսօր նաև առաջնային է դարձել հենց մեզ, մեր ընտանիքներին պահելու, հաց վաստակելու խնդիրը:

– Այսինքն` կարելի է ասել, որ շարժումը խեղդվեց տնտեսական միջոցներով:

– Միանշանակ: Ավելին ասեմ` սա միայն մեր պարագայում չէ: Մեր երկրում, անկախացումից ի վեր, սոցիալական գործիքներով ճնշում է գործադրվում ցանկացած քաղաքացու վրա: Որպեսզի նա չկարողանա իր իրավունքները պաշտպանելու, արժանապատիվ ապրելու համար գործունեություն ծավալել:

– Իսկ ոստիկանական ճնշումը, բիրտ ուժի կիրառումը դեր չե՞ն խաղացել, որ այլևս մարդիկ չհավաքվեն հրապարակներում:

– Իհարկե, վախեցողներ եղան: Բայց ժամանակը ցույց տվեց, որ Բաղրամյան փողոցում կատարված ոստիկանական գործողություններն այնքան էլ սարսափելի չէին: Առավել սարսափելի էր այն, ինչ եղավ Սասնա ծռերի իրադարձությունների ժամանակ: Բայց, այնուամենայնիվ, ժողովուրդը չվախեցավ ու գնաց Խորենացի փողոց:

– Եթե մարդը պայքարելու ցանկություն ունի, ճնշումների առաջ չի ընկրկի:

– Իհարկե: Ճնշում կիրառելը թույլ լինելու նշան է ընդամենը:

– Իսկ քաղաքացիական ակտիվիստների միջև կապ կա՞, կազմակերպչական վիճակներ առկա՞ են:

– Մենք բոլորս ընկերներ ենք: Որպես ընկերներ հանդիպում ենք, հաց ենք ուտում, սրճում ենք, զրուցում ենք:

Անշուշտ, խոսում ենք ներկա պահին եղած հասարակական պրոբլեմներից: Բայց դեռևս չենք մարսել այն, ինչ եղավ մեկ–երկու տարի առաջ: Այդ իսկ պատճառով չենք համարձակվում ինչ–որ նոր բան նախաձեռնել:

– Իսկ ինչի՞ց եք Դուք դժգոհ, ի՞նչն է, որ դեռ չեք մարսել:

– Այն, որ որոշ չափով խաբվեցինք. մեկ տարի հետո կրկին բարձրացվեց հոսանքի գինը: Ճիշտ է` ոչ թե 7, այլ 4 դրամով: Բայց բարձրացվեց:

Արդեն 6 տարի է, ինչ անձամբ ես քաղաքացիական շարժման մեջ եմ: Եվ այդ տարիների ընթացքում փոխարեն ոգևորվեմ, կամաց–կամաց հիասթափվում եմ հասարակության այն մտածելակերպից, թե` մեկա մեր երկրում ոչինչ չի փոխվելու:

– Այսինքն` հասարակությանը Դուք Ձեր թիկունքին չեք զգում:

– Միանշանակ չենք զգում: Տասը հազար մարդը հասարակությունը չէ, ժողովուրդը չէ, դա ընդամենը նրա մի փոքր մասն է, որը ոչինչ չի կարող փոխել: Ոչի՛նչ:

Բազմոցներին, ինտերնետի առաջ նստած մարդիկ, երբ անընդհատ ասում են` մենք ձեր կողքին ենք, այդպես չէ, նրանք մեր կողքին չեն: Մեզ հոգևոր աջակցություն պետք չէ: Մեզ պետք է, թույլ տվեք կոպիտ արտահայտվեմ, մարդկային գլխաքանակ, որ հասկանամ, թե մենակ չեմ:

Իսկ այս հանդարտությունը, որ ձգվում է արդեն մեկ տարուց ավելի, ես անվանում եմ հանգստություն փոթորկից առաջ:



Երևանում կանցկացվի 2027թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը «Զենիթը» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով Ուկրաինական անօդաչուները հարված են հասցրել Բելգորոդում բազմաբնակարան շենքի․ վիրավորներ կան Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ է գործարկվելու․ դեսպանություն Եկեղեցին մեզ 21 րդ դար հասցրեց, իրենք 8 տարի կառավարեցին երկրի կեսը տվեցին. Նարեկ ԿարապետյանՀունիսի 8-ից հետո նոր նախագահ ենք ունենալու, որ չամաչենք ու մի բան էլ հպարտանանք. Էդմոն Մարուքյան«Ազգային վերածննդի հիմնադրամ»-ը, որը մենք ենք ստեղծելու, 5-րդ երեխայի ծննդի դեպքում բազմազավակ ընտանիքներին կապահովի բնակարանով` անվճար բնակարանով. Մայիսի 18-21-ը լույս չի լինելու Ի՞նչ եղանակ սպասել մայիսի 16-ից 20-ը 11 ֆուտբոլիստի հրավիրել են Հայաստանի ազգային հավաքական Իսրայելի և Լիբանանի միջև հաստատված հրադադարի ժամկետը 45-օրով երկարաձգվել է․ ԱՄՆ Պետդեպարտամենտ Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր Կրակոցներ են տեղի ունեցել Էջմիածնում․ կա վիրավոր․ նոր մանրամասներ Չինաստանի և Միացյալ Նահանգների տնտեսությունները չեն կարող առանձին գոյություն ունենալ. Չինաստանի ԱԳ նախարար Ուժեղ Մարտունի. լուսանկարներՄբապեն նշել է, թե որն է եղել իր միակ սխալը «Ռեալում» Քաղցկեղի 5 ախտանիշ, որոնք անտեսվում են շատերի կողմից Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել Գտիր լրտես Օնիկին․ Նարեկ ԿարապետյանՈւշուիստ Արսեն Բաղրյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր Ըմբիշ Սուրեն Իշխանյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ Մերժի’ր Նիկոլին. «Ուժեղ Հայաստան»Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Պարագվայի անկախության օրը Ուկրաինական ուժերը հարձակվել են Սևաստոպոլի վրա Փոփոխության շրջագայությունը ուժեղ Մարտունիում. Նարեկ ԿարապետյանԼավրովը Զելենսկուն «Եվրոպայի նոր ֆյուրեր» է անվանել Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ-ների միջև անցկացվել են խորհրդակցություններ Ֆրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Մահացել է Շողիկ Ոսկանյանը Ոչ մի սարսափելի բան չկա, պետք է ընդունել մարզչի որոշումները․ Մբապե Հրդեհ է բռնկվել Նուռնուսում գտնվող տներից մեկի տանիքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ուղիղ եթերը ԳավառիցԿրակոցներ Էջմիածնում․ հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է Երևանում բացվել է Ռոզա Գիսլադոտիրի «Ժամանակի արտացոլանքը» առաջին անհատական ցուցահանդեսը «Սևան»-ի քրեակատարողական ծառայողները կնոջ են ձերբակալել Սկանդալ՝ «Եվրատեսիլի» բեմում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Մարտունիում ենՄայիսի 16-ին, 18:00-ին, կհանդիպենք Նոր Նորքում` Գայի արձանի շրջակայքում․ «Ուժեղ Հայաստան»Երիտասարդ Հայն իր ծննդյան երկիրն է ուզում փրկել, մինչդեռ կարող էր Մոնակոյում իր կյանքը վայելել․ Ալեն ՂևոնդյանՇաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչՏղամարդուն մեղադրանք է առաջադրվել ոստիկանության առջև բարձրաձայն փռշտալու համար«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը․ ուղիղԻնչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը․ Էլինար ՎարդանյանՓոփոխությունները շատ մոտ են. Գոհար ՂումաշյանՓոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԻրանը Ռուսաստանի հետ քննարկել է հարստացված ուրան պահելու առաջարկը Ճամփորդության պլանավորում զրոյից. խորհուրդներ IDBank-իցԴՕԿ կուսակցությունը նախ գաղափարախոսություն է, իսկ թռնողներ ամենուրեք կան․ Արշակ ԿարապետյանԱնժամանակ կյանքից հեռացել է Նարեկ ՂարիբյանըՀատվածներ նախագահականի առջև էսօրվա իմ ելույթից․ Կարպիս Փաշոյան