Ատոմակայանը հանձնում են Տաշիրի Սամոյին
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» օրաթերթի աղբյուրների վկայությամբ, առաջիկայում երկրի իշխանությունները Մեծամորի ատոմակայանը հանձնելու են «Տաշիր գրուպին», այսինքն՝ Սամվել Կարապետյանին: Կառավարության որոշմամբ Հայկական ատոմային էլեկտրակայանը հինգ տարով հավատարմագրային կառավարման կտրվի այս կազմակերպությանը: Հինգ տարի հետո նոր պայմանագրով հավատարմագրային կառավարման ժամկետը կերկարաձգվի, քանի որ ատոմակայանը պետական նշանակության օբյեկտ է, և այն սեփականաշնորհելու իրավունք չունեն:
Հիշեցնենք նաև, որ նույն Սամվել Կարապետյանը իր «Տաշիր գրուպով» գնել էր Հայաստանի էլեկտրացանցերը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



