Քոեն եղբայրները նկարահանելու են «Մեծ Լեբովսկի» ֆիլմի շարունակությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՋոել եւ Իթեն Քոեն եղբայրները նկարահանելու են «Մեծ Լեբովսկի» կուլտային ֆիլմի շարունակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NBC News-ին:
«Մենք դասական դարձած այդ ֆիլմի երկրորդ մասի վրա աշխատանքի կանխավայելման մեջ ենք: Երկար տարիներ մենք ձեռնպահ Էինք մնում այդ նախագծից, բայց երբ մեզ մոտ հայտնվեց նոր սցենար եւ որոշվեց դերասանական կազմը, բոլոր կասկածները վերացան: Մենք պարզապես պետք Է դա անեք»,-ասել Է Իթեն Քոենը:
Նոր ֆիլմի սցենարի պատրաստման աշխատանքին մասնակցած Հեյջ Լյուսը CNN-ին պատմել Է սիքվելի սյուժեի մասին:
«Այժմ, 18 տարի անց, Մոդ Լեբովսկին (նրա դերը խաղում Է Ջուլիանա Մուրը) Չուվաքին (Ջեֆ Բրիջես) հայտնում Է, որ իրենք որդի ունեն, որին առեւանգել են: Չուվաքը երեխային գտնելու համար միանում Է իր եղբոր, որին մարմնավորում Է Բիլ Մյուլլերը, ինչպես նաեւ բոուլինգ խաղում իր ընկերոջ՝ ՈՒոլթեր Սոբչաքի (Ջոն Հուդման) հետ: Ինչպես առաջին ֆիլմում, լինելու Է շատ գարեջուր, բոուլինգ եւ կատակներ. մենք երաշխավորում ենք»,-հայտարարել Է Լյուսը:
Ժապավենի նկարահանումները կսկսվեն 2016 թվականի հունվարին: Իսկ թե երբ այն կհայտնվի վարձույթում, առայժմ հայտնի չԷ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



