Դուտերտեն լրագրողներին թույլատրել է մասնակցել թմրադեղերի վաճառականների դեմ ոստիկանական գործողություններին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն թույլ է տվել լրագրողներին մասնակցել թմրադեղերի վաճառականների դեմ ոստիկանության գործողություններին, որպեսզի հերքի արտադատարանական սպանությունների մեջ աճող մեղադրանքները։ Ընդ որում Դուտերտեն նախազգուշացրել է լրագրողներին, որ նրանք կարող են հրաձգության զոհ դառնալ, փոխանցում է AP-ը։
Թմրադեղերի վաճառականների դեմ Դուտերտեի գործողությունները , որոնք հազարավոր մահերի պատճառ են դարձել, նորից հայտնվել են ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ ոստիկանությունը սպանել է մի դեռահասի՝ վստահեցնելով, որ նա թմրադեղերի վաճառող էր։ Սակայն նրա հարազատներն ու ականատեսները հավաստիացնում են, որ պատանին ուսանող է, որին սպանել են՝ չնայած նա աղաչում էր խնայել իր կյանքը։
Իրավապաշտպանների գնահատականով՝ Դուտերտեի քաղաքականության հետեւանքով ավելի քան 3000 մարդ է սպանվել։



