Տարեսկզբից ավելի քան 680 հազար միգրանտներ են ժամանել Եվրոպա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել 680 հազար 928 միգրանտներ ու փախստականներ: Այդ մասին, հաղորդել Է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը:
Ամենից շատ միգրանտներ եւ փախստականներ Է ընդունել Հունաստանը՝ 537 հազար 460 մարդ: Իտալիա Է ժամանել 139 հազար 518 մարդ: Հունաստան ժամանածների մեծ մասը կազմում են սիրիացիները (277 հազար 899), աֆղանցիները (76 հազար 620) եւ իրաքցիները (21 հազար 552), Իտալիայում՝ Էրիթրեացիները (35 հազար 938), նիգերացիները (17 հազար 886) եւ սոմալացիները (10 հազար 50):
Ըստ կազմակերպության տվյալների՝ հոկտեմբերի 20-ից Եվրոպայում միգրանտների եւ փախստականների թիվն ավելացել Է գրեթե 40 հազարով: Տարեսկզբից 3138 մարդ Է զոհվել ծովում՝ Հին աշխարհ հասնելու փորձ անելիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



