Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի մեծ ունեցվածքը. «Փաստ»
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Լևոն Պետրոսյանը, ով երկու ամիս առաջ է այս պաշտոնում նշանակվել, բավական մեծ ունեցվածքի տեր մարդ է, ինչի մասին հավաստում է Պետրոսյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Լևոն Պետրոսյանը հայտարարագրել է վեց միավոր անշարժ և երեք միավոր էլ շարժական գույք: Այսպես, նա ունի մեկ առանձնատուն, հինգ հողամաս, «MITSUBISHI LANCER 1.3», «FORD SIERRA 2.0 I» և «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Պետրոսյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցներ չի ունեցել, իսկ ինչ վերաբերում է եկամուտներին, ապա դրանք կազմել են 3 միլիոն 97 հազար դրամ և ստացվել նախկին աշխատավայրի աշխատավարձից:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































