Նեպալի երկրաշարժը 3 սմ-ով տեղաշարժել է Էվերեստը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱշխարհի ամենաբարձր լեռնագագաթը՝ Էվերեստը, 3 սմ-ով տեղաշարժվել է հարավ-արևմուտք՝ Նեպալում տեղի ունեցած կործանարար երկրաշարժի հետևանքով, գրում է Интерфакс-ը։
Նման եզրակացության են եկել Չինաստանի Գեոդեզիայի, քարտեզագրության և հողաշինության ազգային վարչության փորձագետները։
Ապրիլի վերջին բրիտանացի գիտնականները հայտնել էին, որ Նեպալի երկրաշարժը չի հանգեցրել Էվերեստի բարձրության փոփոխությանը։ Լեռնագագաթը գտնվում է ծովի մակարդակից 8.848 մ բարձրության վրա։
Նեպալում կործանարար երկրաշարժը տեղի էր ունեցել ապրիլի 25-ին՝ խլելով ավելի քան 8.000 մարդու կյանք։
1
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



