Հրանտ Մելքումյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը դուրս մնացին աշխարհի գավաթի խաղարկությունից
ՍՊՈՐՏԳրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Հրանտ Մելքումյանը դուրս մնացին շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունից:
«Արմենպրես»-ի հաղորոմամբ՝ Թբիլիսում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության թայ-բրեյքում Ռոբերտ Հովհաննիսյանը երկու պարտիաներից մեկում պարտվեց Իսրայելը ներկայացնող Մաքսիմ Ռոդշտայնին, իսկ երկրորդը ավարտեց ոչ-ոքի արդյունքով:
Հրանտ Մելքումյանը մրցում էր Ռուսաստանը ներկայացնող Բորիս Գրաչովի հետ: Հայ գրոսմայստերը նախ ոչ-ոքի խաղաց, իսկ երկրորդ պարտիայում պարտվեց: Մելքումյանի և Հովհաննիսյանի համար աշխարհի գավաթի խաղարկությունն ավարտված է:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս է եկել երկրորդ փուլ և կմրցի կանանց աշխարհի չեմպիոն Հոու Յիֆանի հետ: Առաջին դասական պարտիան կկայանա սեպտեմբերի 6-ին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



