Փոխել Լավրովին
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Միջազգային խնդիրները մնում են: Ու մենք համարում ենք, որ պետք է ավելի կոշտ քաղաքականություն որդեգրել: Իսկ ինչից կսկսեի, եթե լինեի նախագահ՝ ես կփոխեի արտաքին գործերի նախարարին: Նոր իրավիճակի համար նա պիտանի չէ: Այսօր պետք է այլ մարդ, ավելի լավը»,– հայտարարել է Ժիրինովսկին:
Ընդ որում, նա չի նշել այն մարդու անունը, ում կցանկանար տեսնել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում:
Ժիրինովսկու այս հայտարարությանն արդեն իսկ արձագանքել է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի ղեկավարը՝ նշելով, որ նախագահ Պուտինի և պաշտպանության նախարար Շոյգուի հետ միասին Լավրովն ամենամեծ հեղինակությունը վայելող պետական գործիչներից է, իսկ Ժիրինովսկու հայտարարությունը գնահատել որպես «նախընտրական բնույթի»:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



