Հյուպատոսին ավտոմեքենա են նվիրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներակայացրել իր 2016 թ. տարեկան հայտարարագիրը, ըստ որի՝ նա բավական համեստ միջոցներ ունեցող պաշտոնյա է:
Ի՞նչ ենք տեսնում նրա տարեկան հայտարարագրում: Ղուլյանի՝ նախորդ տարվա եկամուտները ստացվել են աշխատավարձից և կազմել 10 հազար 765 ամերիկյան դոլար: Սրանից բացի որպես եկամուտներ է նշվում 3 հազար 300 ԱՄՆ դոլարանոց BMW 528 մակնիշի ավտոմեքենան, որը նա ստացել է որպես նվիրատվություն:
Նրա դրամական միջոցները նախորդ տարվա ընթացքում բավական սուղ են եղել: Տարեսկզբին հայտարարագրել է 1558 ԱՄՆ դոլար, 151 եվրո և 935 դրամ գումար, իսկ տարեվերջին դրանք կազմել են 2 հազար 278 ԱՄՆ դոլար և 114 եվրո:
Նշենք, որ Ղուլյանը հյուպատոսի պաշտոնում է նշանակվել նախորդ տարվա օգոստոսին:



