Twitter-ի ղեկավար Ջեք Դորսին ընկերության բաժնետոմսերի 1 տոկոսը կբաժանի աշխատակիցներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆTwitter-ի ղեկավար եւ հիմնադիր Ջեք Դորսին մտադիր Է ընկերության աշխատակիցներին հանձնել բաժնետոմսերի 1 տոկոսը: Այդ մասին, նա հայտարարել Է միկրոբլոգների ծառայության իր Էջում:
«Ես իմ բաժնետոմսերի մոտավորապես երրորդ մասը՝ ուղիղ մեկ տոկոսը, տալիս եմ աշխատակիցներին՝ այդպիսով ներդրում անելով մարդկանց մեջ»,- հայտարարել Է ընկերության ղեկավարը:
Բաժնետոմսերի հանձնումից հետո Դորսին առաջվա պես կմնա Twitter-ի՝ մեծությամբ յոթերորդ բաժնետերը՝ բաժնետոմսերի 2,23 տոկոսանոց բաժնեմասով:
Ջեք Դորսին ընկերության ղեկավարի պաշտոնում նշանակվել Է հոկտեմբերին: Նա պլանավորում Է ներգրավել նոր օգտատերերի եւ կրճատել գործունեության ծախսերը: Այսպես, օրինակ, անցած շաբաթ նա հայտնել Է աշխատակիցների 8 տոկոսին կրճատելու ծառայության ծրագրի մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



