Սննդային սոդան՝ աչքերի տակի սև շրջանների վերացման համար
ԼԱՅՖ
Սննդային սոդան երևի թե ամենահամընդհանուր մթերքն է, որը կա բոլոր տներում: Այն արդեն օգտագործում են ոչ միայն սննդի պատրաստման, այլ նաև տան մաքրության, բուժման, մարմնի և դեմքի խնամքի համար: Դժվար է հավատալ, որ այպիսի հասարակ բաղադրիչն ունի այդքան օգտագործման ձև:
Այսօր մենք կներկայացնենք աչքերի տակի մուգ շրջանները ծածկելու միջոցը: Այլևս կարիք չկա աչքերի տակ քսել տոնային կրեմ, կարելի է օգտագործել սովորական սոդա, որը շատ կարճ ժամանակում կազատի ձեզ «պանդայի էֆֆեկտից»:
Տարբերակ 1
Անհրաժեշտ է 5 գրամ սովորական կրեմ աչքերի շրջանի համար և մի պտղունց սոդա: Խառնում եք և քսում աչքերի տակ: Թողնում եք 10-15 րոպե, այնուհետև լվանում գոլ ջրով:
Տարբերակ 2
Անհրաժեշտ է 1 թեյի գդալ սոդա և 1 բաժակ գոլ ջուր կամ թեյ: Թաթախեք բամբակե փաթաթանները խառնուրդի մեջ և դրեք աչքերին՝ թողնելով 15 րոպե։ Լվացեք գոլ ջրով և քսեք խոնավեցնող կրեմ:




















































