Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ահա, թե ինչի է վերածվել «Որբերի» Աշոտը. նա ամուսնացել է և արդեն երեխա ունի. ՖՈՏՈՇԱՐՔ

ԼԱՅՖ

Exclusive BlogNews-ն իր ընթերցողներին ներկայացրել էր, թե ինչով են հիմա զբաղվում «Որբերը» հեռուստասերիալի երեխաները հիմա։ «Որբերը» հեռուստասերիալում Աշոտին մարմնավորած Նարեկ Պալեզյանին գտնելն ամենաբարդն էր. նա գրանցված չէ սոցիալական ցանցերից որևէ մեկում, գործընկերների հետ էլ կապ չի պահպանել։ Որոշ ժամանակ առաջ նրանից լուսանկարներ էին տարածվել համացանցում, սակայն դրանք «Հրեշտակների դպրոցը» սերիալի նկարահանման տարիներին արված նկարներ էին։ BlogNews-ին հաջողվեց գտնել Նարեկին. նա ամուսնացել է և արդեն հասցրել է հայր դառնալ:) Նարեկը 22 տարեկան է։ Նրա կինը՝ Հռիփսիմեն, սովորում է Մանկավարժական համալսարանում, առաջիկայում աշխատանքի կանցնի դպրոցում կամ մանկապարտեզում։ Նա և Նարեկն ամուսնացել են մեկումես տարի առաջ։

«Շատ վաղուց ենք ճանաչում իրար՝ 13-14 տարեկան էի, երբ ծանոթացանք։ Այն ժամանակվանից ընկերություն էինք անում։ Երբ զորակոչվեցի բանակ, Արցախում էի ծառայում, և մի քիչ հեռվացանք, սակայն զորացրվելուց հետո կապը վերականգնվեց։ Հետո ամուսնացանք»,-պատմեց նա։ 2 ամիս առաջ զույգն աղջիկ է ունեցել, ում անվանակոչել են Անգելինա։ «Աղջկաս ծնունդից հետո ամեն ինչ փոխվել է։ Արդեն սկսել եմ այլ կերպ մտածել. հիմա ունեմ բալիկ, լավ ընտանիք ու երջանիկ եմ։ Ես լիարժեք պատասխանատվության զգացում ունեմ ընտանիքիս հանդեպ։ Երբ ամուսնանալու որոշում կայացրի, արդեն գիտակցում էի պատասխանատվությունն ու կյանքի դժվարությունները»,- նշեց Նարեկը։ «Որբերից» հետո Նարեկը միայն «Հրեշտակների դպրոցում» նկարահանվեց։

Այժմ նա աշխատում է փոքր օդանավակայանում՝ որպես օպերատոր։ «Բանակից զորացրվելուց հետո ցանկանում էի իմ գործով զբաղվել։ Գնացի «Արմենիա TV», «Շանթ», «Հ1», նկարներ ուզեցին, տարա, սակայն այդպես էլ չկանչեցին նկարահանվելու։ Դադարը դրանով էր պայմանավորված, թե չէ ես սիրում եմ իմ գործն ու ցանկանում էի նկարահանվել։ Հիմա էլ, եթե հրավեր ունենամ, մեծ հաճույքով կնկարահանվեմ։ Դա չի խանգարի իմ երկրորդ աշխատանքին»,- ասաց Նարեկն ու հավելեց, որ սովորել է Երգի պետական թատրոնում՝ հաղորդավարության բաժնում։ Նա փորձել է ընդունվել Թատերականի դերասանական բաժին, սակայն  կտրվել է։ «Մեր սիրելի Ռաֆայել Քոթանջյանը չընդունեց ինձ,- ասաց նա, իսկ հարցին՝ ինչն էր պատճառը, պատասանեց,- ուղղակի… դե բոլորս էլ գիտենք իրեն. քննության ժամանակ թե՛ արտասանությունս, թե՛ երգս, ամեն ինչ լավ էր, մի բան էլ ավելի։ Երևի ես իրեն դուր չեկա։ Հաստատ գիտեմ, որ ինքը կտրեց»։

Երբ Նարեկը նկարահանվում էր «Որբերը» հեռուստասերիալում, 14 տարեկան էր։ Նա նշեց, որ այս հեռուստասերիալում նկարահանվելն իր համար շրջադարձային էր. «Շատ ուրախ էի, որ նկարահանվեցի «Որբերում»։ Ինձ միշտ դրական բաներ էին ասում դերիս վերաբերյալ, ես էլ ուրախանում էի դրանից, ինձ լավ էի զգում։ Ժողովուրդն ինձ սիրում ու գնահատում էր։ Հիմա կրկին ցույց են տալիս «Որբերը», մի քանի սերիա նայել եմ։ Կարծում եմ՝ լավ աշխատանք ենք արել։ Հիմա մեծացել եմ, փոխվել։ Մարդիկ տեսնում են, ասում՝ դեմքդ ծանոթ է, սակայն տեղը չեն բերում՝ որտեղից։ Հետո հիշում են, ասում՝ լավ էիր խաղում, հիմա ինչո՞ւ չես նկարահանվում»։ Անդրադառնալով հարցին՝ ինչն է պատճառը, որ նա կապ չի պահպանել գործընկերների հետ, Նարեկը պատասխանեց. «Ես շատ շփվող եմ, ուղղակի հանգամանքների բերումով հիմա ամեն մեկն իր գործերով է զբաղվում։ Ես սիրով կշփվեմ նրանց հետ, ուղղակի առիթ չի եղել»։   Աղբյուր` BlogNews.am

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում՝ http://bestinfo.am/archives/16530

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան