«Թող որ Արցախում բացվեն խաղաղ կյանքի նոր արշալույսներ»․ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր էջում գրում է․
Արցախի անկախության նվաճումը հայոց պատմության մեծագույն ձեռքբերումներից է, ինչի առթիվ շնորհավորում եմ համայն հայությանը:
Այսօր բոլորիս, հատկապես այն քաջարի մարտիկների տոնն է, ովքեր անմահացան իրենց մարտական սխրանքներով` հանուն ազատագրված ու արժանապատիվ հայրենիքի։ Հենց այդ տղաների շնորհիվ է, որ ամրապնդվեց մայր հողի վրա ազատ ու անկախ ապրելու և սեփական երկրում արարելու հայ մարդու իրավունքը:
Վստահ եմ, որ կգա այն օրը, երբ համայն հայության վճռականության շնորհիվ կհասնենք Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը: Իսկ մինչ այդ թող որ Արցախում բացվեն խաղաղ կյանքի նոր արշալույսներ:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



