Պուտինը չի ծրագրում մասնակցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային
ՔԱՂԱՔԱԿԱՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում մասնակցել Նյու-Յորքում սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին «Ռիա-նովոստի»-ին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ոչ: ՌԴ նախագահի մասնակցությունը չի նախատեսվում»,- ասել է նա:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան կբացվի սեպտեմբերի 12-ին: Սեպտեմբերի 19-ին կսկսվի համընդհանուր քաղաքական հարցերի քննարկման շաբաթը բարձր մակարդակով: «Ռոյթեր» գործակալությունը տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով պատրաստվում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում հանդես գալ ելույթով, նախատեսում է Նյու-Յորքում սեպտեմբերի 18-ին համաշխարհային առաջնորդների հետ քննարկել ՄԱԿ-ի բարեփոխումը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



