Թուրքիայի հարավ-արևմուտքում 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Մուղլա նահանգի Մարմարիս շրջանում 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, գրում է թուրքական demokrathaber.org կայքը՝ հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդած տվյալներին:
Թուրքիայի երկրաշարժերի ուսումնասիրման ինստիտուտի տվյալներով, սակայն, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5 մագնիտուդ:
Ստորգետնյա ցնցումները զգացվել են հարևան Բոդրում և Դատչա շրջաններում:
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Բոդրումում գրանցվել էր 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, նույն օրերին Բոդրումում ևս երկու երկրաշարժ է գրանցվել, մասնագետները պնդում են, որ հուլիս ամսվա վերջին շաբաթում Բոդրումում 400-ից ավելի երկրաշարժ է գրանցվել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



