Արգենտինահայ բարերարները Խաչարձան գյուղի դպրոցի բոլոր 56 աշակերտներին նվիրաբերել են ուսապարկեր՝անհրաժեշտ գրենական պիտույքներով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինահայ բարերարները՝ Կալչիյան և Ավագյան ընտանիքները, Տավուշի մարզի Խաչարձան գյուղի դպրոցի բոլոր 56 աշակերտներին նվիրաբերել են ուսապարկեր՝անհրաժեշտ գրենական պիտույքներով: «Արմենպրես»-ին «Հայաստան» համահայկական
5-րդ դասարանում սովորող Անին ոգևորված էր. «Մի հինգ տարի էլ տետր առնելու կարիք չենք ունենա»: Իսկ 3-ամյա Իվետան շտապել է կրել 9-ամյա եղբոր պայուսակը՝ հրաժարվելով վերադարձնել այն տիրոջը։
Որպես շնորհակալություն՝ գրենական պիտույքների նվիրաբերման ավարտին գյուղացիները արգենտինահայերին հյուրասիրել են ջերմոցներում աճեցված բանջարեղենով։
Տավուշի մարզի Խաչարձան գյուղը բնակեցվել է 1990-ականների սկզբին Ադրբեջանից գաղթած հայերով։ Գյուղում բարերարների աջակցությամբ տարբեր տարիներին կառուցվել է ոռոգման համակարգ, խաչքար, դպրոց, մարզահամալիր, խաղահրապարակ, ջերմոցներ։



