ՏՏ ոլորտն էլ են ուզում մխտռել. «ՉԻ»
ՔԱՂԱՔԱԿԱՆՍովորաբար, ընդունված է համարել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զերծ է Հայաստանում ընդունված քավոր-սանիկական բարքերից: Առայժմ ոլորտից, բարեբախտաբար, հեռու են հայ հայտնի կլանաօլիգարխիկ համակարգի կարկառուն ներկայացուցիչները: Բայց դրան հակառակ ՏՏ ոլորտը սկսել է ձևավորել իր սեփական ընտանեկան կլանները:
Դրա վառ ապացույցն է հանդիսանում, օրինակ, «Ձեռնարկությունների ինկուրատոր հիմնադրամի» հավերժ ղեկավար Բագրատ Ենգիբարյանի կլանը: ՏՏ ոլորտի այս ֆունկցիոները ոչ միայն կարողանում է առանց տեսանելի արդյուքներ ապահովելու միշտ մնալ «ջրի երեսին» և արտասահմանյան դրամաշնորհների հաշվին իրեն լավ զգալ, այլև իր «շուստրիության» շնորհիվ տաքուկ տեղ ապահովել նաև իր կնոջ համար՝ «Մայքրոսոֆթի» հայաստանյան մասնաճյուղի ղեկավարի պաշտոնում: Պարոն Ենգիբարյանի աշխատաոճը նույնպես շատ չի տարբերվում հայկական կլանային ստանդարտներից: Այսպես՝ իր գլխավորած հիմնադրամի դրամաշնորհների միջոցով գումարներ են հատկացվում ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին: Բայց զարմանալի օրինաչափությամբ այդ դրամաշնորհների մեծ մասը հասնում է հենց այն «սկսնակներին», որոնք հանդիսանում են Բագրատ Ենգիբարյանի մերձավորները:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում



