Արտյոմ Կարապետյանի հետ «Շանթ»-ը ոչ նախկինում, ոչ էլ ներկայումս վիճաբանություն չի ունեցել. Կնյազը կվերադառնա «Վերվարածներ»
ԼԱՅՖ
Life.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ն արդեն պատմել է «Շանթ» հեռուստաընկերության «Վերվարածները» հեռուստասերիալի վերադարձի մասին, որտեղ հին դերասանական կազմից մասնակցում են բոլորը, բացառությամբ Հայկ Սարատիկյանի, ով մարմնավորում էր Լիպոյին եւ Արտյոմ Կարապետյանի, ով Կնյազի դերակատարն էր: Վերջինս տարիներ առաջ շատերի համար անկակնկալ կերպով հեռացավ Հայաստանից եւ այժմ բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում: Քանի որ «Վերվարածներում» Կնյազը կենտրոնական կերպարներից էր, հեռուստասերիալի վերադարձի լուրից հետո շատերն էին սպասում, որ նա եւս ներգրավված կլինի, սակայն նրա բացակայությունը նոր խոսակցությունների թեմա է դարձել: Օգտատերերը վստահ են, որ դեռ տարիներ առաջ է Արտյոմ Կարապետյանի եւ «Շանթ» հեռուստաընկերության միջեւ «սեւ կատու» անցել, ու կոնֆլիկտն էլ հենց պատճառ է դարձել, որ 9 տարի անց հեռուստասերիալի նոր եթերաշրջանում նրանք չենք տեսնելու:
Շարունակությունը՝ այստեղ:




















































