Հայ հրշեջները պատրաստ են կրկին մեկնել Վրաստան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվեց՝ արդյոք հայ փրկարարները կրկին ուղևորվել են Վրաստան՝ մասնակցելու Բորժոմի անտառներում շարունակվող հրդեհաշիջման աշխատանքներին:
Նախարարը տեղեկացրեց, որ երեկ զրուցել է Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ: «Պայմանավորվել ենք պատրաստ վիճակում պահել մեր անձնակազմը: Վրացական կողմն ունի ուղղաթիռների խնդիր, ներկա դրությամբ բարձր պատրաստվածությամբ մեր ստորաբաժանումները սպասում են»,- «Արմենպրես»-ի
Կարեն Կարապետյանը հանձնարարեց ուշադրությամբ հետևել հարևան երկրում առկա իրավիճակին:
Հայ հրշեջ-փրկարարները մի քանի օր առաջ արդեն իսկ առաջին փուլով մասնակցել են Վրաստանում հրդեհաշիջման աշխատանքներին և վերադարձել հայրենիք: Այդ կապակցությամբ հայկական կողմին իրենց շնորհակալությունն էին հայտնել Վրաստանի նախագահն ու վարչապետը:



