Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բռնության մենաշնորհն ու ոչ պրոֆեսիոնալիզմը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Էրեբունիում դիպուկահարի կողմից պատանդ վերցնողի վնասազերծման թեման ակտիվորեն քննարկվում է սոցցանցերում և մամուլում: Նման մարտաֆիլմ դեռևս հայ ընթերցողը չէր հանդիպել, և տպավորությունները առաջին անգամ շատ են: Սովորաբար, եթե չկա քաղաքական հարց, հայաստանյան ուժայինները քիչ են կրակում և քիչ են դիմում բռնության: Եվ այս իմաստով հանցագործի վնասազերծումն իսկապես արտառոց էր:

Սասնա ծռերի գործողությունից հետո իշխանության բռնության մենաշնորհի հարցը դրված էր կասկածի տակ: Ոստիկանության այս քայլը իշխանության կողմից մեկնաբանվեց այդ խարխլված մենաշնորհը վերականգնելու համար: Հասարակությունն էլ, որոշ բացառություններով, դրական գնահատական տվեց այդ վնասազերծմանը: Բայց միաժամանակ՝ վնասազերծման փաստին զուգահեռ, աչքի են զարնում երկու տարբեր սյուժեներ, որոնք իշխանության բռնության մենաշնորհը ֆիքսելուց բացի, փաստում են նաև այդ բռնության մենաշնորհի կիրառման ոչ պրոֆեսիանալությունը: Խոսքը բուն վնասազերծման գործողությանն ուղեկցող հանրային թամաշայի, իսկ այնուհետ պատանդի, պատանդառուի անձնական կյանքի մասին ինֆորմացիայի արտահոսքի մասին է:

Առաջին դեպքում մենք տեսանք, որ ոստիկանությունը, չնայած բուն խնդիրն իրագործել է, բայց անտեսել է պրոֆեսիոնալ էթիկան, մի կողմ դրել դետալները: Մարդկանց խմբի մեջ պառկած դիպուկահար, հատուկ ծառայության աշխատակցին պաչիկով բարևող անհայտ մարդիկ, երեխա ՝ ամբոխի մեջ, կրակոց՝ նույն ամբոխի մեջ դիրքավորված դիպուկահարից և այլն: Եվ այս ոչ պրոֆեսիոնալիզմին հասարակությունն իր գնահատականը տվեց ՝ հեգնելով ու հումորի վերածելով թամաշայի մեզ հասած լուսանկարները:

Երկրորդը վերաբերում է ուժայիններից մամուլ արվող արտահոսքերին: Հայաստանյան մամուլի համար արտահոսքերը սովորական բան են դարձել: Արտահոսքը երկու խնդիր է լուծում. մի դեպքում այն ներիշխանական պայքարի գործիք է, մյուս դեպքում արտահոսքի առաջին ձեռք հանդիսացող լրատվության միջոցների համար դիտումների աղբյուր: Իսկ արտահոսքերի հետևանքով մի շարք նախաքննական նորմերի խախտումը որևէ մեկին չի հետաքրքրում: 

Բռնության մենաշնորհն անշուշտ կարևոր է ոչ միայն իշխանության, ընդհանրապես, պետության կայունության համար: Պետությունը հարաբերականորեն կարող է կայուն լինել, քանի դեռ այդ մենաշնորհը կա ու պատկանում է իշխանությանը ՝ պետական գործառույցներ իրացնողին: Բայց ոչ պակաս կարևոր է դրա իրացման պրոֆեսիոնալիզմը, դետալները, սկիզբը ու վերջը: Այդ մենաշնորհի ոչ պրոֆեսիոնալ իրացումը մարդկանց աչքերում վարկաբեկում է բռնության կիրառման ինստիտուտն ընդհանրապես, զատում է այդ ամենից քաղաքական կարևորությունն, ու տեղի ունեցողը ընկալվում է բացառապես մարտաֆիլմ-թրիլլերի նման: 

Արտակ Ասլանյան

Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը