Փարիզը ԵՄ-ի վերակազմավորման առաջարկություն է մշակում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 24-ին Բունդեսթագի ընտրություններից հետո պատրաստ կլինի բարձրաձայնել Եվրամիության հետագա զարգացման առաջարկությունը։ Այս մասին նա հայտարարել է արտերկրում Ֆրանսիայի դեսպանների հետ ամենամյա հանդիպման ժամանակ։
Մակրոնի խոսքով՝ խոսքը ԵՄ պայմանագրերի վերանայման մասին չէ, որտեղ շարադրված են Եվրամիության սահմանադրական հիմքերը։ Նրա խոսքով՝ Փարիզն աշխատում է «կոնկրետ» նախաձեռնությունների վրա շուրջ 10 թեմատիկ ոլորտներում, որպեսզի Եվրոպայի երկրների մոտ արթնացնի նոր «հավակնություններ» և միությունը դրա բնակիչների աչքերում դարձնի գրավիչ։
Մակրոնի խոսքով՝ նոր միջոցառումները ուղղված են լինելու ԵՄ տնտեսական ու արժութային միության, ԵՄ անդամ երկրներում սոցիալական և ֆիսկալ քաղաքականության ամրապնդմանը։
Ջանքեր են գործադրվում՝ մշակելու համատեղ պաշտպանական ռազմավարություն, փախստականների և կլիմայի փոփոխության նկատմամբ ընդհանուր մոտեցումներ։



