Խոշոր վթար Մյասնիկյան պողոտայում. «Օպելը» բախվել է հաստաբուն ծառին. ուղեւորի վիճակը ծանր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 30-ին, ժամը 01:37-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Կենդանաբանական այգու մոտակայքում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած. անհարժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 43/10 հասցեի մոտակայքում «Opel» մակնիշի 35 VL 855 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 30-ամյա Լ. Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել հաստաբուն ծառին: Մեքենան ամբողջությամբ վնասվել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: Ավտոմեքենայի ուղեւոր Ռ. Ի.-ն հոսպիտալացվել է «Սրբ. Գր.Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



