Նեղ հագուստ կրելը կարող է առողջական բազմաթիվ խնդիրներ առաջացնել:
Մասնավորապես, չափազանց նեղ տաբատներն ու ջինսերը, որոնք որովայնը «հարթեցնում են», մեծացնում են ճնշումը փորի ստորին հատվածում, ինչի հետևանքով ստամոքսային թթուն բարձրանում է կերակրափող և այրոց առաջացնում:
Դա ժամանակի ընթացքում կարող է բորբոքումներ, ուռուցքներ և նույնիսկ քաղցկեղ առաջացնել:
Հետազոտությունն իրականացրել են Բրիսթոլի ֆիզիոթերապիայի կլինիկայի մասնագետները:
Բացի այդ, որովայնի արհեստական սեղմումը խանգարում է շնչառությանը, ինչի հետևանքով օրգանիզմում կարող են խուճապային տրամադրություններ ու սթրես առաջանալ, մարդն այդ դեպքում սկսում է անզուսպ վարք դրսևորել:
Կոնքից ազդր անցնող նյարդը սեղմ պայմաններում սկսում է թմրել, ու ցավեր են ի հայտ գալիս:
Նեղ հագուստը տղամարդկանց մոտ կարող է ճողվածք առաջացնել:
Չափազանց նեղ օձիքով վերնաշապիկները վտանգում են աչքը:
Ճնշումը վզի մկանների ու անոթների վրա, մեծացնում է աչքի ներքին ճնշումը` երևան հանելով տեսողական խնդիրներ ու գլխապտույտներ:
Նեղ կոշիկները կարող են ոտքի մատների հոդերի ձևափոխումներ առաջացնել, դրանք շարունակ կրելն իդեալական պայման է սնկային հիվանդությունների առաջացման համար:
Նեղ ներքնազգեստները, մասնավորապես՝ սինթետիկ անդրավարտիքները, կանանց մոտ կարող են միզապարկի բորբոքումներ առաջացնել, իսկ տղամարդկանց մոտ` անպտղության պատճառ դառնալ:
Կանացի նեղ շալվարների սարսափելի հետևանքները
ԼԱՅՖ
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



