Ինչպես է գիշերը «Կայարանցի Բիբոսի» որդին ծեծելով և քարշ տալով առևանգել աղջկան. նոր մանրամասներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆOperativ.am-ը գրում է․
Operativ.am-ի տեղեկություններով՝ 1986 թվականին ծնված Գոռ Հակոբյանը, ով ոստիկանների կողմից այսօր վնասազերծվեց 23-ամյա աղջկան պատանդ վերցնելու և զիջումների չգնալու պատճառով, երիտասարդ աղջկան առևանգել է Վիլնյուսի 75 շենքի մոտից:
Ականատեսների վկայությամբ՝ դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ մոտավորապես ժամը 4-ին: Երիտասարդը, ով, ինչպես պարզվեց, «Կայարանցի Բիբոսի» որդին է, ծեծելով ու քարշ տալով աղջկան գցել է սպիտակ մեքենան և տարել: Դեպքը ֆիքսել են շենքի առաջին հարկում տեղադրված տեսախցինկերը: Ականատեսները, հանցագործի լուսանկարները տեսնելով, ճանաչել են նրան: Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ աղջիկն իր ընկերուհու տանն է եղել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔԿ-ի հաղորդմամբ՝ պատանդ վերցրած տղամարդը պահանջել էր բերել 5 քաղաքացու և փաստաբան:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



