Վարչապետի մոտ քննարկվել են կառուցապատման ոլորտի խնդիրների լուծմանն առնչվող հարցեր
ՔԱՂԱՔԱԿԱՆՎարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կառուցապատման գործընթացների խթանմանը վերաբերող հարցեր:
Մասնավորապես, կառուցապատող կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են առկա խնդիրները, հանդես եկել հարկային վարչարարության մեխանիզմների պարզեցման, ենթակառուցվածքների ապահովման, ոլորտի զարգացմանն առնչվող տարբեր առաջարկություններով:
Կառավարության ղեկավարը պատասխանատու գերատեսչություններին հանձնարարել է լրացուցիչ քննարկել ներկայացված հարցերն ու առաջարկությունները՝ առկա խնդիրներին համապատասխան լուծումներ տալու նպատակով:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



