Սեպտեմբերի 1-ին Հայաստանում դպրոց է այցելելու 40 հազար առաջին դասարանցի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 1-ին դպրոց է այցելելու 40 հազար առաջին դասարանցի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:
«Բոլոր հանրակրթական դպրոցները ապահովված են դասագրքերով: Այս տարի, ինչպես և նախորդ տարի, 1-ից 4-րդ դասարանների աշակերտները դասագրքերը կստանան անվճար: Նախագահի հանձնարարությամբ` այս տարի 38 սահմանամերձ համայնքներում, որոնք պետության կողմից ստանում են սոցիալական աջակցություն, 1-12 դասարանի աշակերտները դասագրքերը կստանան նույնպես անվճար»,- ասաց Արշակյանը
Նրա խոսքով` բոլոր դպրոցների շինարարական և վերանորոգման աշխատանքերը ավարտված են և ամբողջությամբ պատրաստ են պատշաճ կերպով դիմավորել աշակերտներին:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



