Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԵԼՔ-ը կորցնում է ունեցածը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

News.am կայքի ֆեյսբուքյան հրապարակումներից մեկի մեկնաբանություններում ակնհայտ երևում է այն պատճառը, թե ինչու այդպես էլ ԵԼՔ-ի վերջին շրջանի աղմկոտ նախաձեռնությունները քննարկվում, բայց չեն դառնում հասարակական օրակարգ, չեն վերածվում հանրային օրախնդրի ու ձեռք չեն բերում հողեղենություն: Պատճառն այդ ԵԼՔ-ի թիրախավորած խնդիրների երկրորդկան լինելն է քաղաքացիների տարբեր շերտերի համար:

Չենք ժխտում, որ կան մարդիկ, ում համար ԵԼՔ-ի նախաձեռնությունները արդիական են, բայց նրանք մեծամասնություն չեն նույնիսկ ԵԼՔ էլեկտորատի կազմում: Նորաստեղծ դաշինքի անդամներն այս իրողությանն արձագանքում են հայ առաջադիմական հատվածին բնորոշ սնոբիզմով, որի տողատակում այն մտայնությունն է, որ մարդիկ չեն հասկանում անկախության իմաստն ու սիմվոլների նշանակությունը, իսկ ԵԼՔ-ը հասկանում է և բերում է այդ փոփոխությունը:

Խնդիրը այստեղ ծագում է, սակայն, ոչ թե ԵԼՔ-ի առաջնային թիրախների ու հասարակության համար առաջնային խնդիրների տարբեր ընկլումներից, այլ դրանց միջև ընկած տարբերություններից: ԵԼՔ-ում այդպես էլ չեն հասկանում, եթե իրենց ընտրել են, ապա ինչու են հիմա քննադատում: Քաղաքացիներն էլ, որոնք ընտրել են ԵԼՔ-ին, չեն հասկանում, թե ինչու է ԵԼՔ-ը զբաղվում, իրենց կարծիքով, երկրորդական խնդիրներով:

Իրականում, սակայն, ԵԼՔ-ին, ինչպես և մյուս բոլոր խորհրդարանական ընդդիմություններին, ընտրել են ոչ թե ծրագրային ու արժեքային որևէ կոնկրետ կետի, այլ թարմ, նոր, մյուսներից տարբեր ու լավը, գունավոր լինելու համար: Եվ ընթանալով նախորդ ընդդիմությունների ավանդույթով, ԵԼՔ-ը չի փորձել փոքրամասնությունից դառնալ մեծամասնություն, ստեղծել ուժային բալանս քաղաքական դաշտում, այլ ընտրել է հեշտ ճանապարհը ՝ խաղալ պոպուլիզմի վրա:

Սխալմամբ, սակայն, ԵԼՔ-ը շփոթել է պոպուլիզմի բովանդակությունը: Սոցիալական վատ վիճակի վրա խաղարկելու փոխարեն, ԵԼՔ-ն անցել է էսթետիկական պոպուլիզմի, մասամբ նաև տեղավորվելով այն նոր միջազգային թրենդի մեջ, որ թելադրվում էր Թրամփի նախընտրական ու հետընտրական շրջաններում, երբ ամբողջ աշխարհում քաղաքական դիսկուրսը պոպուլիզմի նոր չափաբաժնով էր լցվում:

ԵԼՔ-ի անհաջողության պատճառը ոչ թե այն է, որ նրանք պոպուլիզմով են զբաղվում: Նրանք պոպուլիզմով զբաղվել են միշտ ու, ըստ սահմանման, այլ բանով չէին էլ կարող զբաղվել: ԵԼՔ-ի անհաջողության պատճառն այն է, որ նրանց պոպուլիզմն ու հասարակության մոտ պահանջարկ վայելող պոպուլիզմը տարբերվում են բովանդակությամբ: 

Արտակ Ասլանյան

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան