Չինաստանի ԱԳՆ. Պատժամիջոցների նոր փաթեթը չի լուծի Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊատժամիջոցների նոր փաթեթը չի լուծի Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցը: Օգոստոսի 29-ին կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը:
«Կորեական թերակղզու հարցում Չինաստանն օբյեկտիվ եւ օրինական դիրքորոշում է զբաղեցնում՝ ակտիվ եւ կառուցողական գործողությունների հետեւելով: Եթե ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանաձեւն ընդունվի, մենք այն կկատարենք՝ ներառյալ պատժամիջոցները»,- հավելել է նա:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նա նաեւ հավելել է, որ կարեւոր է մեծ նշանակություն տալ Կորեական թերակղզու խնդրի խաղաղ կարգավորմանը:
Հիշեցնենք, որ Ճապոնիան, ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարելու հարցում են ուղարկել՝ կապված Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների հերթական արձակման հետ:



