Աբխազիայում 20-ամյա ռուսաստանցի ուսանող է ջրասույզ եղել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱբխազիայում 20-ամյա ուսանող է ջրասույզ եղել։ Փրկարարները Սեւ ծովից դուրս են բերել ՌԴ Սարատովի մարզի Էնգելս քաղաքի բնակիչ Վիտալի Սիմոնենկոյի մարմինը։ Ողբերգությունը տեղի է ունեցել Գագրա քաղաքում։ Այս մասին հաղորդում է Sputnik-ը՝ վկայակոչելով Աբխազիայի ԱԻՆ մամուլի ծառայության ներկայացուցիչ Ռոբերտ Ջոպուային։
Նրա խոսքով՝ ջրասույզ եղած երիտասարդի մարմինը հայտնաբերվել է մոտ 6 մետր խորությամբ։ Տղայի ծնողները որդու անհետանալու մասին հայտնել են երեկ։ Օգոստոսի 28-ին ժամը 14։00-ից Սիմոնենկոն լողում էր ծովում եւ սուզվում, սակայն հետո ծնողները նրան կորցրել են տեսադաշտից։
Նշվում է, որ զոհվածը սրտի հետ խնդիրներ է ունեցել։ Ենթադրաբար, մահվան պատճառը սուզվելով լողալն է եղել։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը
5
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը



