Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցներով ճնշման ռեսուրսը սպառվել է. ՌԴ ԱԳ փոխնախարար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյսօրվա հրթիռային արձակումից հետո կարելի է նոր պատժամիջոցներ սպասել Հյուսիսային Կորեայի նկատմամբ, սակայն պատժամիջոցներով ճնշման ռեսուրսը սպառվել է: Օգոստոսի 29-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Եթե դատենք այն հանգամանքով, թե նման իրավիճակներում ինչպես են գործել մեր գործընկերներն ԱՄՆ-ից եւ մյուս երկրներից, իհարկե, կարելի է նոր քայլեր ակնկալել՝ ուղղված պատժամիջոցների ռեժիմի ուժեղացմանը: Բայց դա չի լուծի խնդիրը: Բոլորի համար արդեն ակնհայտ է, որ Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցներով ճնշման ռեսուրսը սպառվել է»,- Ռյաբկովի խոսքերն է մեջբերում Մոսկովսկի կոմսոմոլեցը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



