Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Էնդրու Շոֆերը պաշտոնապես հայտարարվեց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ Նահանգները ողջունում է Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում Էնդրու Շոֆերի նշանակման փաստը։ Այս մասին ասված է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Հեդըր Նոուերթի կողմից օգոստոսի 28-ին հրապարակված հայտարարության մեջ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Հայտարարությունում ասված է, որ Շոֆերը Եվրոպայի ու միջազգային կազմակերպությունների հարցերով ունի մեծ փորձառություն, որը մինչեւ այս պաշտոնին նշանակվելը եղել է Վիեննայի Միջազգային կազմակերպություններում ԱՄՆ-ի առաքելությունում գործերի ժամանակավոր հավատարմատարը։

2Օ15 թվականի օգոստոս ամսից մինչեւ 2017-ի հունվարը նա զբաղեցրել է այս կազմակերպությունում ԱՄՆ-ի առաքելության փոխնախագահի պաշտոնը։ Մինչ այդ՝ 2Օ14-ից մինչեւ 2Օ15-ի օգոստոսը Շոֆերը ծառայել է այս կազմակերպությունում որպես Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունում խորհրդական։

Մինչեւ Վիեննայի միջազգային կազմակերպություններում ԱՄՆ-ի առաքելությունում ծառայելը, Էնդրու Շոֆերը 2011-ից 2014 թվականներին զբաղեցրել է Կիպրոսում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնը, աշխատել Քուվեյթում, Բահրեյնում ու Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանություններում։

Մինչ այդ, Վաշինգտոնում իր գործունեության ընթացքում Շոֆերը պաշտոններ է զբաղեցրել Պետդեպարտամենտի Իրաքյան բաժնում, եղել փոխպետքարտուղարի քաղաքական հարցերով հատուկ օգնականը։ Այստեղ նրա պարտականությունները տարածվել են Մերձավոր Արեւելքի եւ հակաահաբեկչության հետ կապված խնդիրների վրա։

Պետդեպարտամենտի կողմից օգոստոսի 28-ին հրապարակված հայտարարության մեջ ասված է, թե Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Մինսկի խմբի կողմից ստանձնած պարտավորությունների իրականացմանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ ու հարատեւ լուծում գտնելու գործին։

«Ինչպես նշված է հունիսի 19-ի ու հուլիսի 6-ի հայտարարություններում, Միացյալ Նահանգներն աջակցում է արդար այնպիսի լուծում գտնելու ջանքերը, որոնք հիմնված կլինեն միջազգային օրենքների, այդ թվում՝ Հելսինկիի եզրափակիչ ակտի վրա, որոնք ներառում են ուժ չկիրառելու, տարածքային ամբողջականությունը եւ ինքնորոշման իրավունքը հարգելու սկզբունքները», ասված է հայտարարության մեջ։

Հայտարարությունը տեղեկացնում է նաեւ, որ Էնդրու Շոֆերին այս պաշտոնում նշանակելու մասին որոշումն ուղարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի կառավարություններին։

Էնդրու Շոֆերը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում ԱՄՆ-ը ներկայացնող համանախագահի պարտականությունները ստանձնում է անմիջապես այս հայտարարության հրապարակման պահից։

 

ՀԷՑ-ի բաժնետոմսերի վերաբերյալ վաղը նոր հանրային լսումներ կանցկացվենԹումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամի