Երևան, 21.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սփյուռքի նախարարն ընդունել է Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Պարակյանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն օգոստոսի 28-ին ընդունել է Մարսելի փոխքաղաքապետ, «Didier Parakian» նորաձևության տան տնօրեն Դիդիե Պարակյանին և նրա ընտանիքի անդամներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը բարձր է գնահատել եվրոպական երկրներում Հայաստանի և հայ ժողովրդի անունը բարձր պահելուն ուղղված Մարսելի հայազգի փոխքաղաքապետի ջանքերը: Գերատեսչության ղեկավարը կարևորել է Հայաստանի բուժհիմնարկներին բժշկական սարքավորումներ տրամադրելու Պարակյանի նախաձեռնությունը և աջակցությունը, որի շնորհիվ Ֆրանսիայի Կարմիր Խաչի կողմից Հայաստանի Կարմիր Խաչին տրամադրված գումարներով Գեղարքունիքի մարզում շուրջ 500 կանայք են հետազոտվել:

Նախարար Հրանուշ Հակոբյանը Դիդիե Պարակյանին հանձնել է «Մխիթար Գոշ» մեդալը, որը Հանրապետության Նախագահը նրան շնորհել է Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաև հայապահպանության գործում ներդրած ավանդի համար:

«Մեծ հպարտություն է Սփյուռքում Ձեզ նման հայրենակից ունենալը: Դուք հաջողակ քաղաքական գործիչ եք, գործարար, լավ հայ, լավ զավակ, հայր և ամուսին: Վերջին տարիներին Դուք ակտիվացրել եք կապերը Հայրենիքի հետ, - նշել է Սփյուռքի նախարարը՝ հավելելով,- Ձեր հովանավորությամբ վերանորոգվում է նաև Թալինի շրջանի Դավթաշեն գյուղի հանրակրթական դպրոցը: Բարձր գնահատելով Ձեր գործունեությունը՝ Հանրապետության Նախագահը Ձեզ պարգևատրել է «Մխիթար Գոշ» մեդալով»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ֆրանսիայում հայազգի բարձրաստիճան պաշտոնյան շեշտել է, որ կրկնակի ուրախ է մեդալը ստանալ նախարար Հրանուշ Հակոբյանի ձեռքից: «Այս մեդալը նվիրում եմ իմ ընտանիքին, նախ և առաջ՝ մայրիկիս, կնոջս և քրոջս, ապա՝ հայրիկիս, զավակներիս և Սփյուռքի ողջ հայությանը: Մենք շնորհակալ ենք Ձեզ և Ձեր նախարարությանը այն մեծածավալ աշխատանքի համար, որ իրականացնում եք Հայրենիք-Սփյուռք կապերն առավել մերձեցնելու ուղղությամբ: Շուտով երեխաներս նույնպես կդառնան 14 տարեկան և հուսով եմ՝ նրանք էլ կմասնակցեն հիասքանչ «Արի տուն» ծրագրին», - ընդգծել է Դիդիե Պարակյանը:

Մարսելի փոխքաղաքապետը նշել է, որ Սփյուռքը ուժ է Հայրենիքի համար, որն իր էներգիան ստանում է միայն Հայաստանից: «Ամեն անգամ մենք գալիս ենք Հայաստան՝ նախ և առաջ մեր նախնիների հողից լիցքավորվելու, ուժ ստանալու համար, այստեղ հրաշագեղ հայերենը սովորելու և մեր զավակներին փոխանցելու համար»,- ասել է Դիդիե Պարակյանը:

 

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը Տուվայում տղամարդը hարձակվել է ամառային ճամբարի վրա․ մի քանի երեխա տnւժել է Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան Վրաստանում մի քանի ժամով փակել են Վերին Լարս տանող ճանապարհի հատվածը բեռնատարների համար Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Վրաստանը Հայաստանից ռեկորդային քանակությամբ ծաղիկներ է ներկրելՎենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար Իրանի հետ բանակցությունները վերաբերելու են միջnւկային ծրագրին և Լիբանանում hրադադարին. Վենս Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե. Լևոն Ազիզյան ՀՕՊ հերթապահ միջոցներով nչնչացվել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 239 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ Մինչ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հեգնում էր «300 հազար ադրբեջանցիների» թեման, Նախիջևանում ընթանում էր «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ պետական համաժողովը․ Սուրենյանց Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը․ կա 1 զnh, 6 վիրավnր ԱԱ-2026․ Ունդավի դուբլը Գերմանիային դուրս է բերել ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆ Հունիսի 21-ի աստղագուշակ․ ինչ են հուշում աստղերը կենդանակերպի նշաններինԻնչպես է Եվրոպան պայքարում ծայրահեղ շոգի դեմ. Ֆրանսիան արգելում է ալկոհոլը, Գերմանիան եղանակային տագնապ է հայտարարումՎաղը ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե Մեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը հունիսի 21-ին Մայր Աթոռում կմասնակցի Սուրբ Պատարագին Գերմանիայում անոմալ շոգի պատճառով ճանապարհները դեֆորմացվել են «Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլըՈւկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին «Ոսկե ծիրան»-ի այս տարվա Միջազգային մրցույթի ժյուրին գլխավորելու է Ջեսիքա Հաուսները Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու Հայհիդրոմետի տնօրենը գրում է Փոթորիկներ, հեղեղումներ և շոգ․ ԱՄՆ-ում մարզական միջոցառումները հայտնվել են տապալման վտանգի առաջ Այսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԱրայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին Լուվրը այցելուներին զգուշացրել է հատուկ միջոցառումների և սրահների մի մասի փակման մասին՝ ուժեղ շոգի պատճառով Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը աշխարհի գավաթի եզրափակիչ փուլում է Տավուշում կանխվել է հրդեհի տարածումը Թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ. ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Լիբանանը հայտնել է, որ մարտի 2-ից ի վեր իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է ավելի քան 4 000 մարդ ՀՀ թենիսի հավաքականը Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբից անցավ 3-րդ ենթախումբ՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր Զբոսաշրջիկների միկրոավտոբուսի վթարի հետևանքով չորս մարդ է զnhվել․ Թուրքիա Մագոմեդովը երբեք չի դառնա UFC-ի չեմպիոն․ Արման Ծառուկյան 1 տարեկան երեխայի ահասարսուռ դեպքով քննությունն ավարտվել է. Խորթ մայրը կալանավորված է Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա Նարեին այսօր hnւղարկավnրել են Արթիկում, իսկ նրա 13-ամյա քույրիկին դեռ որոնում են Ձվի չափ կարկուտ Ոսկեվանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանները․ Լևոն Ազիզյան Նեթանյահուն բանակին հրամայել է չհարվшծել Լիբանանին Նավերը չպետք է մոտենան Հորմուզի նեղուցին․ հակառակ դեպքում նրանց անվտանգությունը կվտանգվի․ ԻՀՊԿ Նեթանյահուն բանակին հրամայել է չհարվшծել Լիբանանին Արզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-ն. կա վիրшվոր Oդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բախվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բախվել «Renault»-ին Բեռնատար գնացքների բախման հետևանքով մեկ մարդ է զnhվել. Մյունխեն Թրամփը կրկին հիշել է Իտալիայի վարչապետի մասին. Մելոնին «կրկին ու կրկին» խնդրել է ինձ հետ լուսանկարվել