Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Դերերի ընտրության հարցում շատ բծախնդիր եմ». դերասան Սիսիան Սեփանյանը՝ «Կինոյի մասին» խորագրում

ԼԱՅՖ

NEWS.am STYLE-ը գրում է.

Երիտասարդ դերասան Սիսիան Սեփանյանը, որին հայ հեռուստադիտողը բացահայտեց «Օտարը» հեռուստասերիալի շնորհիվ, շատ հաճախ է դիտում ֆիլմեր: «Կինոյի մասին» խորագրի շրջանակում Սիսիանը NEWS.am STYLE-ին պատմել է իր սիրած ժանրերի, դերասանների եւ նախընտրած ֆիլմերի մասին.

«Առհասարակ շատ եմ նայում ֆիլմեր։ Դա այն սիրելի զբաղմունքներից է, որն ինձ երբեք չի ձանձրացնում։ Ամենասիրելի ու նախընտրելի ժանրը դրաման է ինձ համար, սիրում եմ նաեւ թրիլերներ, երբեմն դիտում եմ նաեւ մելոդրամաներ»,- ասում է դերասանը՝ խոստովանելով.

«Իհարկե, շատ ֆիլմեր կան, որոնք դիտելիս միշտ «նախանձով» եմ հետեւել տվյալ դերասանի խաղին։ Այս զգացումն ամենաշատը ունեցել եմ «Դաշնակահարի լեգենդը»/«Legend of 1900» ֆիլմում Թիմ Ռոթի մարմնավորած կերպարի նկատմամբ»։

Սիսիանի հետ զրուցեցինք նաեւ սիրելի ռեժիսորների եւ դերասանների մասին.

«Կուզեի աշխատել Դեւիդ Ֆինչերի հետ, քանի որ իմ ամենասիրելի ռեժիսորն է։ Իսկ մյուս ամենասիրելի ռեժիսորները, որոնց հետ ես սիրով կցանկայի աշխատել Տարանտինոն եւ Գոնսալես Ինյարիտուն են՝ հանճարները:  Ինչ վերաբերում է սիրածս դերասաններին՝ աննկարագրելի հաճույք եմ ստանում Էդվարդ Նորթոնի խաղը դիտելիս՝ փառահեղ դերասան է, իսկական արտիստ։ Սիրում եմ նաեւ Լեոնարդո Դի Կապրիոյի,  Ջուդ Լոուի եւ Մեթյու ՄքՔոնահիի խաղը՝ գրեթե բոլոր կերպարներում»։

Սիսիանն այն դերասաններից է, որը պատրաստ է մարմնավորել ցանկացած կերպարի.

«Առանձնացնել հնարավոր չէ, քանի որ դերասանի համար չկա կերպար, որ հաճելի չլինի կերտել։ Դերերի ընտրության հարցում շատ բծախնդիր եմ եւ մանրամասնորեն եմ ուսումնասիրում առաջարկված կերպարը, բայց չեմ կարծում, թե կա այնպիսի դեր, որը կտրուկ ձեւով կբացառեմ»,-ասում է նա:

Դերասանին խնդրեցինք նաեւ նշել իր ամենասիրելի 5 ֆիլմերի անունները.

«Բնականաբար, անհնար է առանձնացնել սիրելի ֆիլմերի հնգյակ, քանի որ ցանկացած ֆիլմ էլ իր հերթին լավն է, եթե միտք ու էմոցիա է փոխանցում։ Բայց, ամեն դեպքում, եթե փորձեմ դրանցից լավագույնները նշել՝ «21 գրամ»/«21 Grams», «Դաշնակահարի լեգենդը»/ «Legend of 1900», «The Lobster», «Կնքահայրը»/«The Godfather», «Եղնիկների որսորդը»/«The deer hunter» ։ Հենց սրանք եկան մտքիս, որովհետեւ ամենաազդեցիկ եւ դիպուկ ֆիլմերն են եղել, ամեն մեկը ինչ-որ մի էտապում կարողացել է աննկարագրելի ազդեցություն թողնել»:

Սյունե Առաքելյան 

Լուսանկարները՝ Սիսիանի Facebook-ի էջից

Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըՌուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա 18-ամյա տղան ընկել է լքված շենքի 20-րդ հարկից և ողջ է մնացելԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով