Ադրբեջանում կրոնական ահաբեկիչ է ոչնչացվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում կրոնական ծայրահեղական է ոչնչացվել, որը զինված դիմադրություն է ցուցաբերել ձերբակալության ժամանակ: Այս մասին հաղորդում է Vesti.Az-ը՝ վկայակոչելով պետանվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը:
Օգոստոսի 27-ին իրականացված գործողության ժամանակ Յաշար Ջավադովը կրակ է բացել, սակայն օպերատիվ խմբի պատասխան կրակով ոչնչացվել է:
Պարզվել է, որ ահաբեկչական կազմակերպությունների անդամագրված Ջավադովն ահաբեկչական գործողություններ է իրականացրել արտերկրում զինված հակամարտությունների գոտիներում:
Նշված կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ Ջավադովը զենք եւ պայթուցիկ սարքեր է ձեռք բերել: Պարզվել է, որ նա ահաբեկչություններ է նախապատրաստել նաեւ Ադրբեջանում՝ հարձակումներ ծրագրելով պետական հաստատությունների վրա:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



