Կիեւի «Դինամոյի» հարձակվողը կտեղափոխվի Դորտմունդի «Բորուսիա»
ՍՊՈՐՏԿիեւի «Դինամոյի» հարձակվող Անդրեյ Յարմոլենկոն հաջողությամբ բուժզննում է անցել Դորտմունդի «Բորուսիայում» եւ պայմանագիր կկնքի գերմանական ակումբի հետ, հաղորդում է Sportarena.com-ը: Տրանսֆերի մասին հայտարարություն կլինի առաջիկա ժամերին:
27-ամյա ուկրաինացի ֆուտբոլիստի համար «Դինամոն» կստանա 25 միլիոն եվրո: Յարմոլենկոյի պայմանագիրը ուկրաինական ակումբի հետ նախատեսված էր մինչեւ 2020 թվականը:
Ուկրաինայի ընթացիկ առաջնության 5 հանդիպումներում Յարմոլենկոն խփել է 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



