Սննդամթերք, որը կարող է վատացնել հիշողությունը
ԼԱՅՖ
Մեծ քանակությամբ Ֆրուկտոզա պարունակող սննդակարգը կարող է իջեցնել մարդու սովորելու, հիշելու և ստացած հմտությունները վերարտադրելու ունակությունները, իսկ անտիօքսիդանտները կարող են չեզոքացնել այդ ազդեցությունը: Այս մասնին հայտնում է գիտնականների խումբը: Նրանք պնդում են, որ մեծ քանակությամբ ֆրուկտոզա պարունակող սննդի օգտագործումն ազդում է ուղեղի ունակությունների վրա:
Գիտնականները կատարել են փորձ, որի ժամանակ լաբորոտոր կենդանիների մի խմբին վեց ամիս շարունակ ջրի փոխարեն տվել են ֆրուկտոզայի լուծույթ՝ ջրով բացված եգիպտացորենի օշարակ: Երկրորդ խումբը օշարակից բացի, ստացել է նաև հակաօքսիդանտ՝ կտավատի յուղի ձևով օմեգա-3 դասի ճարպաթթուներ:
Բոլոր կենդանիները ստացել են նաև սովորական մկան կեր: Փորձարարական սննդակարգին անցնելուց առաջ, 5 օր շարունակ մկներին մարզել են, որպեսզի նրանք կարողանան լաբիրինթից դուրս գալու ելք գտնել: Մկներին սովորեցրել են կողմնորոշվելով տեսողական տարբերանշաններով՝ գտնել միակ ելքը:
Վեց շաբաթ հետո, ֆրուկտոզայի սննդակարգով պահված կենդանիներին ստուգեցին, արդյոք որքանո՞վ նրանք կհիշեն յուրացրածը և կգտնե՞ն արդյոք լաբիրինթից դուրս գալու ելքը: Ինչպես պարզվեց, ճարպաթթու չստացած մկները լաբիրինթից շատ ավելի դանդաղ էին դուրս գալիս, քան երկրորդ խմբի մկները:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:




















































