Հայաստանի հավաքականի կազմում կատարվել է հարկադրված փոփոխություն
ՍՊՈՐՏֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն օգոստոսի 22-ին հրապարակել էր Հայաստանի առաջնությունում հանդեղ եկող այն ֆուտբոլիստների անունները, ովքերհրավեր էին ստացել մասնակցելու աշխարհի առաջնության ընտրական փուլի Ռումինիա - Հայաստան եւՀայաստան - Դանիա հանդիպումների նախապատրաստական հավաքին:
Հրավիրվածների թվում էր նաեւ «Շիրակի» դարպասապահ Անատոլի Այվազովը: Հաշվի առնելով, որԱնատոլի Այվազովը հրաժարվել է մասնակցել նախապատրաստական հավաքին եւ հանդես գալՀայաստանի ազգային հավաքականի կազմում, հավաքականի մարզչական շտաբը շտապ կերպովհավաքական է հրավիրել «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Ազգային հավաքականի մարզական հավաքը կսկսվի օգոստոսի 28-ին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



