Սիրիայի զորքերը Ռուսաստանի օդուժի աջակցությամբ ոչնչացրել են ավելի քան 800 գրոհայինների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի արեւելքում Դեյր էզ-Զոր նահանգի Ալ-Ջաֆրա գյուղում Սիրիայի բանակի ստորաբաժանումները անօդաչու թռչող սարք են խոցել։ Այս մասին հաղորդում է Սիրիայի ՍԱՆԱ պետական արաբական տեղեկատվական գործակալությունը։
Դեյր էզ-Զոր քաղաքում զինվորականները մարտի մեջ են մտել ԻՊ-ի գրոհայինների հետ Ար-Ռուշդիա թաղամասի սահմանին, գրոհայինների մեծ մասը ոչնչացվել է։
Ռուսաստանի ՊՆ տեղեկատվության համաձայն, Սիրիայի կառավարական զորքերը Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի աջակցությամբ այսօր՝ օգոստոսի 27-ին, Եփրատ գետի հովտում, Գանեմ Ալի քաղաքի շրջանում ոչնչացրել են ԻՊ-ի գրոհայիններին։ Գործողության արդյունքում ոչնչացվել է ավելի քան 800 գրոհային։
Ռուսաստանի ՊՆ-ի հաղորդմամբ, ոչնչացվել է 13 տանկ, 39 պիկապ, որոնց վրա մեծ տրամաչափի գնդացիրներ են եղել, 9 ականանետ եւ հրետանային սարք, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»։



