Իսպանական Կատալոնիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 16-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսպանական Կատալոնիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 16-ի։ Այս մասին հայտնել են Կատալոնիայի առողջապահության դեպարտամենտում։
Գերատեսչության տվյալներով, հիվանդանոցում մահացել է Գերմանիայի 51-ամյա կին քաղաքացին։ Ահաբեկչություններից հետո մինչ օրս ավելի քան 20 մարդ գտնվում է հիվանդանոցում, նրանցից 5-ի վիճակը գնահատվում է ծանր, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Բարսելոնայի կենտրոնական, տուրիստական Ռամբլա փողոցում ֆուրգոնի վարորդը դիտավորյալ մեքենան ուղղել է բազմության մեջ։ Դրանից անմիջապես հետո Կատալոնիայի ոստիկանությունը Կամբրիլս քաղաքում ոչնչացրել է 5 ահաբեկիչների։ Նրանք փորձել էին նմանատիպ ահաբեկչություն իրականացնել։ Հարձակումների արդյունքում ավելի քան 130 մարդ վնասվածք էր ստացել։
Տեղի ունեցածի պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Իսլամական պետություն» խմբավորումը։



