«Ռոնալդուն հաստատ մնում է «Ռեալում». չեմ պատկերացնում իմ թիմն առանց նրա». Զինեդին Զիդան
ՍՊՈՐՏ«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է մադրիդյան ակումբից հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հնարավոր տեղափոխության մասին շշուկները: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռոնալդուն դեմ չէ երկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ, բայց պայման է ներկայացրել «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին՝ ցանկանալով դառնալ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
«Եթե Ռոնալդուն լավագույն ֆուտբոլիստն է, արդյո՞ք արժանի է լինել ամենաբարձր վարձատրվողը: Դա Ռոնալդուի և ակումբի հարցն է: Կրիշտիանուն հաստատ կմնա «Ռեալում»: Ես չեմ պատկերացնում իմ թիմն առանց նրա: Այստեղ է նրա ակումբը, թիմը և քաղաքը: Այստեղ նա իրեն շատ լավ է զգում»,- Զիդանին է մեջբերում Goal-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Նյութի աղբյուրը՝ 168.am
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



