Մոդել Իրինա Շեյքը հաճախ է լինում Բաշկիրիայի Սիբայ քաղաքում, որտեղ ապրում է նրա տատիկը: Այս ամառային արձակուրդի օրերը բացառություն չեն . Իրինան կրկին տատիկի տանն է, և սոցցանցում պարբերաբար նոր լուսանկարներ է հրապարակում:
Գյուղական կյանքի կադրերը հրապարակելուց բացի, նա անկեղծ պատմում է նաև իր մանկության մասին . «Առավոտյան՝ հավաբնում, ճաշին՝ բանջարանոցում, ընթրիքին՝ մեծ սեղանի շուրջ, որի վրա հազիվ են տեղավորվում կարկանդակները… Տատիկի կարկանդակները… համեղ է»,- սոցցանցում գրել է Իրինան:
[