Երևան, 06.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ հանգամանքներում է մահացել ազատամարտիկը 3 տարի առաջ. կրկնակի փորձաքննություն նշանակվեց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում 2014թ. ամռանը ծեծի ենթարկվելու հետեւանքով մահացած ազատամարտիկ Վարդան Թումանյանի գործով վերջապես նշանակվեց դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն:

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տուժող կողմն է միջնորդել նշանակել դիակի կրկնակի դատաբժշկական փորձաքննություն: Դատավոր Դավիթ Հարությունյանը բավարարել է միջնորդությունն ու նշանակել փորձաքննություն: Նշենք, որ Վարդան Թումանյանի մահվան վերաբերյալ երկու հակասական եզրակացություն կա. առաջինի համաձայն՝ նրա մահը վրա է հասել ծեծի հետեւանքով, երկրորդի համաձայն՝ նա այդ օրը մահանալու էր անկախ ամեն ինչից:

Կրկնակի փորձաքննությունը պարզելու է հետեւյալ հարցերը՝ ո՞րն է եղել Վ.Թումանյանի մահվան պատճառը, 13.07.2014թ. ստացված մարմնական վնասվածքների և մահվան միջև առկա՞ է պատճառահետևանքային կապ, թե՞ ոչ, առողջապահության նախարարի հրամանով կազմված փորձագիտական հանձնաժողովի Դատաբժշկական լրացուցիչ հանձնաժողովային եզրակացությունը Վ.Թումանյանի մահվան պատճառի մասով հիմնավորվա՞ծ և արժանահավատ է, թե՞ ոչ եւ այլն:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, սպանված ազատամարտիկի հարազատների խոսքով՝ 2014թ. հուլիսի 13-ին հարեւանների՝ Վարդան Թումանյանի եւ Բաբկեն Սարգսյանի միջեւ վիճաբանություն էր առաջացել նարդի խաղի ժամանակ, ավելի ուշ Բաբկեն Սարգսյանի հարազատները՝ Գեւորգ Սարգսյանն ու Սարգիս Ղուկասյանը, եկել էին Վարդան Թումանյանի հետ «զրուցելու», տնից դուրս հրավիրել ու դաժան ծեծի ենթարկել դստեր եւ կնոջ ներկայությամբ։ Մի քանի օր անց Վարդան Թումանյանը հիվանդանոցում մահացել էր։

Երեք տղամարդկանց մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որեւէ այլ վնաս պատճառելը, որը վտանգավոր չէ կյանքի համար, բայց առաջացրել է առողջության տեւական քայքայում կամ ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստ:

Բժիշկը զգուշացրել է «Kinder Surprise»-ի վտանգների մասին Մենք նախընտրում ենք Հորմուզի նեղուցը վերադարձնել նախապատերազմական վիճակին․ Ռուբիո Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին «Իրենց շատ հարգում եմ». Խորեն Լևոնյանը՝ նախկին կանանց մասին Ինչ հետևանքներ կունենա Գերմանիայում ԱՄՆ ռազմական կոնտինգենտի կրճատումը․ ԶԼՄ Արամ Ա Վեհափառը քննարկել է Վատիկան կատարելիք այցելության հարցերը Պրեմիերա. Կարո Այրումյան - «Վերջին զանգ» «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խիստ դժգոհ է մնացել ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից Խաբի Ալոնսոյի հեռացումից Ի՞նչ է նախանշում բերանում թթու համը. երբ զգոն լինել Լույս չի լինի՝ մայիսի 5-9-ը և 11-13-ը Արաղչին մայիսի 6-ին կայցելի Չինաստան Ի՞նչ եղանակ է սպասվում մայիսի 6-ից 10-ը Բելառուսի ԱԳՆ-ն բողոք է հայտնել պաշտոնական Երևանին «Տանկիստ համար մեկ». Համազասպ Բաբաջանյան (տեսանյութ) Խոշոր Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին Իշխանափոխության հնարավորությունները և ազգային ինքնության մարտահրավերները․ Էդմոն ՄարուքյանԷմանուել Մակրոնի այցը Հայաստան ավարտվեց Թոշակառուների մեծ խմբի այցը Հատիս լեռան գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրՆարեկ Մկրտչյանը՝ աշխարհի փոխչեմպիոն Մակրոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեսանյութ հրապարակել Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին «Opel Zafira»-ն բшխվել է էլեկտրասյանը, ապա հուշաքարի շուրջ տեղադրված երկաթե ճաղավանդակին․ կա վիրավոր Ինչ են քննարկել Միրզոյանն ու Կալասը․ մանրամասներ ՄԻՊ-ը «խիստ մտահոգիչ է համարում Վեդիում երեխաներին առնչվող դեպքը» «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման հայտարարությունը. Ո՛չ Հայաստանի բաժանմանը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին Զելենսկին Պուտինի՝ Հաղթանակի օրվա հրադադար հաստատելու որոշումը անհիմն է համարում ՉԼ․ «Արսենալի» եւ «Աթլետիկոյի» մեկնարկային կազմերը Օմեգա-3 հավելումները՝ վտանգի տակ․ նոր հետազոտությունը կապում է դրանք հիշողության արագ վատացման հետ Ինչպես ձեր կողքին էինք 1988-ի դեկտեմբերին, այնպես էլ կլինենք հիմա ձեր կողքին․ Մակրոնը՝ Գյումրիում Met Gala 2026-ի ամենաոճայինները․ Ջեններ քույրերը գլխավորում են ցուցակը Բաշխվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ադրբեջանցի փորձագետը Երևանում իր երկիրն անվանել է «միջին տերություն» Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Սյունիքի մարզում Դարբնիկ գյուղում վթարից հետո հիվանդանոց տեղափոխված վարորդներից մեկը 3 օր անց մահացել է Առաջարկվել է ընտանիքներին փոխհատուցել վարձակալության ծախսերը. ՌԴ Ընտրությունների գլխավոր օրակարգը՝ հայկական ինքնություն, թե՞ ինտեգրացիաՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի առաջին մեքենայացված բրիգադ Միջազգային քրեական դատարանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Մենք 15 համարն ենք, հիշեք Մեծ Հայքում ևս 15 նահանգ էր. Արշակ ԿարապետյանԵվրոպական հանձնաժողովը և Firebird AI-ը ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր են ստորագրելՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվել Թրամփը մտադիր է իր ժամկետի ավարտից հետո մնալ նախագահի պաշտոնին Թուրքիան ներկայացրել է իր առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Թրամփը գնահատել է Իրանի վերականգնման ժամկետները․ մինչև 20 տարի Կատարը մասնակիորեն փակել է իր օդային տարածքը «Դասական Եվրատեսիլ 2026»-ի բրենդինգի ոգեշնչման աղբյուրը Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» կտավն է Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել է 5 մեքենա, կա 7 տուժած Ես պատրաստվում եմ շուտով զրուցել Իրանի նախագահի հետ՝ նրա խնդրանքով. Մակրոն Սևանա լճի մակարդակը ապրիլի 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով