
Աշխարհում շատ են հայտնի ճանապարհները հետիոտնային տուրիզմ նախընտրողների համար: Դրանցից որոշները կարող են անցնել անգամ սկսնակները, սակայն կան նաև այնպիսինները, որոնք այնքան բարդ է անցնելը, որ հատուկ պատրաստվածություն է պահանջում: Ահա այն 3 էքստրեմալ ճանապարհները, որոնց նայելիս կարող է պտտվել Ձեր գլուխը:
Մահվան ճամփա Չինաստանի Հուաշան լեռան վրա
Այս ճանապարհը գտնվում է Շենսի շրջանի Հուաին քաղաքի մոտակայքում՝ Չինաստանի սուրբ լեռներից մեկի վրա: Կազմված է նեղ ճանապարհներից, որոնք իրար են կապված մի քանի մետր լայնությամբ կամրջակներով: Վերջիններս էլ իրենցից ներկայացում են ծառերի մնացորդներ՝ ամրացված ժայռերի մեջ: Այդ կամուրջները ոչ մի վստահություն չեն ներշնչում:
Հուաշան լեռն ունի հինգ գագաթներ, որոնցից ամենաբարձրն ունի 2000 մետրից էլ ավելի բարձրություն: Այս վտանգավոր հետիոտնային երթուղում զարմանալի չէ, որ վախճանվել են որոշ զբոսաշրջիկներ, այդ պատճառով էլ չինական կառավարությունը հոգացել է ճանապարհի մոդեռնիզացիայի մասին՝ դրանք առավել անվտանգ դարձնելով անցնելու համար: Դրան գումարած կառուցվել է հատուկ ճանապարհ, որը յուրաքանչյուրին, ով չի ցանկանում անցնել վտանգավոր ճանապարհով, թույլ կտա հասնել լեռան գագաթին:
Ռովերս Ռան ճանապարհն Ալյասկայում
3 կմ երկարություն ունեցող այս երթուղին գտնվում է Անկորիջայի մոտակայքում և անկրկնելի է հատկապես հեծանվորդների համար: Այս ճանապարհի էքստրեմալությունը կայանում է նրանում, որ այստեղ հաճախ են արջերի կողմից հարձակումներ տեղի ունենում:
Զբոսաշրջիկների ամբոխները հիմնականում աղմուկ են անում, ինչն էլ վախեցնում է արջերին: Հեծանվորդները աղմուկ չեն անում և արագ ընթանում են ճանապարհով, ինչն էլ հատկապես գրավում է արջերի ուշադրությունը: Ալյասկայի այս ճանապարհի վրա հեծանվորդների հանդիպումը գազանների հետ գրեթե անխուսափելի է: Ամեն տարի այստեղ զոհվում կամ լուրջ տրավմաներ են ստանում մի շարք հեծանվորդներ:
Պակայա հրաբուխ Գվատեմալայում
Գործող հրաբուխը հետիոտնային այս ճանապարհը վտանգավոր է դարձնում: Այս երթուղին ընտրելով՝ կարող եք հիանալ Պակայա հրաբխի գեղեցկությամբ առավել մոտ տարածությունից:
Բնության այս հրաշքը գտնվում է Պակայա ազգային պարկում, որը մոտ 30 կմ հեռավորության վրա է Գվատեմալայից: Միայն մեկ հիմնական ճանապարհ կա, որը տանում է դեպի հրաբուխը: Երթուղուն հատուկ էքստրեմալություն է փոխանցում տաք լավան, որը դուրս է ժայթքում պարկի զբոսաշրջային ճանապարհների հարևանությամբ: