ԴԱԻՇ-ի օտարերկրացի վարձկանները փախել են իրաքյան Թալլ Աֆարից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴԱԻՇ-ի օտարերկրացի վարձկաններն իրենց ընտանիքների հետ փախել են Իրաքի Թալլ Աֆար քաղաքից: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է իրաքյան բանակի «Նայնավա» բանակային միավորման հրամանատար Նաջեմ Ալ-Ջաբերին: «Մենք վերջին օրերին արձանագրել ենք, որ ԴԱԻՇ-ի օտարերկրացիներն իրենց ընտանիքների հետ հեռացել են անապատի խորքի գյուղ, բայց ոչ Սինջար»,- ասել է նա: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ իրաքյան զորքերը ամբողջական վերահսկողություն են սահմանել Թալլ Աֆար քաղաքի վրա՝ ետ գրավելով այն ԴԱԻՇ-ի գրոհայիններից: Թալլ Աֆարը գրոհայինների հսկողության տակ էր 2014 թ. Ամռանից և երկրում ծայրահեղականների ենթակայության տակ մնացած վերջին հենակետերից էր։ Այն գտնվում է Մոսուլից 70 կմ դեպի արևմուտք և օգտագործվում էր որպես փոխադրակետ Սիրիայի և Իրաքի միջև, ուստի դրա գրավումը կկտրի գրոհայինների մատակարարման ուղին։
Նյութի աղբյուրը՝ shabat.am



