Կինը շուրջ չորս տարի կոնֆետի թղթից զգեստ է պատրաստել. ահա արդյունքը. լուսանկարներ
ԼԱՅՖ
ԱՄՆ բնակիչ Էմիլի Սեյլհամերը շուրջ 4 տարի է ծախսել, որպեսզի կոնֆետի թղթերից զգեստ պատրաստի:
Նա Mirror-ին պատմել է, որ ափսոսում էր այդքան թղթերը հենց այնպես աղբամանը նետվելու համար: Այդ նպատակով էլ նա որոշել է դրանք օգտագործել և որևէ օրիգինալ բան պատրաստել: Առաջին մտահաղացումն ու ոգեշնչումը ստացել է ամուսնուց, երբ առաջին հանդիպման ժամանակ Էմիլիին նվիրել է սառնաշաքարների տուփ:
Աղջիկը յուրաքանչյուր կոնֆետի թուղթ ձեռք բերումից հետո այն խնամքով հարթեցրել է դրանք արդուկով, այնուհետև այն համապատասխան ձևով ծալել ու ամրացրել թելերով: Իհարկե, նա այս ամենը միայնակ չի արել. օրինակ թղթիկների հավաքման հարցում նրան շատ են օգնել իր ընկերներն ու ընտանիքի անդամները:
Զգեստի պատրաստման գործընթացը հաճելի լինելով մեկտեղ, այդքան էլ դյուրին չի եղել: Էմիլին իր սոցիալական ցանցում հետևողներից մեկի հարցին ի պատասխան նշել է, որ զգեստը հպվելիս նման է օձի կաշի, սակայն այն բավականին ծանր է կշռում:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:




















































